16/10/2025

Արտակարգ պատահար՝ Թբիլիսիում․ 1 մարդ մահացել է, 1-ը տեղափոխվել հիվանդանոց․ Լուսանկար

Թբիլիսիում փլուզվել է վթարային շենքի տանիք։ 1 մարդ մահացել է, 1-ը տեղափոխվել հիվանդանոց։

Տեղում աշխատում են փրկարարները, փլատակներում կարող են լինել մարդիկ։ Բնակիչները տարհանվել են։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն և ՆԳ նախարար Գելա Գելաձեն հետևում են մասնակիորեն փլուզված շենքի որոնողական-փրկարարական աշխատանքների ընթացքին։

Blog Image