16/10/2025

Կշարունակեմ խոչընդոտել «F-35» կործանիչները Թուրքիա մատակարարելուն․ Ռիշ

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջեյմս Ռիշն անդրադարձել է «F-35» կործանիչները Թուրքիա մատակարարելու հարցին, փոխանցում է Էրմենիհաբեր-ը:

Ռիշը  նշել է, որ ինքն արգելափակել է «F-35» կործանիչների մատակարարումը Թուրքիա ու վճռականորեն է տրամադրված պահպանելու այդ դիրքորշումը։

Նա նաև ընդգծել է, որ կշարունակի խոչընդոտել վերոնշյալ կործանիչների մատակարարմանը։

Հիշեցնենք, որ Թուրքիան հեռացվել է «F-35» կործանիչների համատեղ արտադրության ծրագրից 2019-ին՝ ռուսական հակաօդային պաշտպանության «S-400» համակարգ գնելու պատճառով։ Նշենք, որ Թուրքիայի համար արտադրված 6 միավոր «F-35» կործանիչներ դեռևս չեն մատակարարվել։