16/10/2025

Հարցվածների 71%-ը անվերապահ վստահում է Հայ առաքելական եկեղեցուն․ Հարցում

Հանրային գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի 600 բնակիչների շրջանում նախորդ շաբաթ հեռախոսային փոքրիկ հարցում էր անցկացրել «Արարատյան պետություն» ՀԿ-ն` պարզելու մարդկանց վստահությունը վայելող գործիչների ու կառույցների մոտավոր վարկանիշը։

«Հայաստանում ո՞ւմ եք վստահում ամենից շատ կամ ո՞վ (ո՞ր կառույցն) է ձեզ համար անվիճելի հեղինակություն» հարցին հնչել են հետևյալ պատասխանները.

Հարցվածներից 426 մարդ առաջինը տվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անունը` Վեհափառի գլխավորությամբ (71%):

91 մարդ առաջինը տվել է Սամվել Կարապետյանի անունը՝ որպես ամենավստահելի ազգային գործիչ (15․1%):

53 մարդ առաջինը տվել է Ռոբերտ Քոչարյանի անունը իր վստահելի անձանց մեջ (8.8%):

16 մարդ առաջինը վստահելի է համարել Նիկոլ Փաշինյանին (2․6%).

14 մարդ տվել է տարբեր գործիչների և նախաձեռնությունների անուններ»։