16/07/2025

Բաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարել

Հունաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հարցազրույց է տվել այդ երկրի առաջատար պետական ERT հեռուստաալիքին, որում խոսել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի մասին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ամիրբեկովը նշել է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին, և որ կողմերը «շատ մոտ են դրա ստորագրմանը»։

«Խոսելով համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող գործոնների մասին՝ նա մատնանշել է մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ՝ որպես հիմնական խոչընդոտներից մեկը, որը հակասում է խաղաղության համաձայնագրի բովանդակությանն ու ոգուն: Բացի այդ, նա նշել է իրենց նշանակությունը կորցրած Մինսկի խումբը և ԵԱՀԿ մյուս ինստիտուտները վերացնելու անհրաժեշտության մասին:

Ամիրբեկովը վստահություն է հայտնել, որ երկու հարցերն էլ վաղ թե ուշ դրական լուծում կգտնեն», – գրում են ադրբեջանական լրատվամիջոցները: