16/07/2025

Թուրքական ֆիլմը՝ Օսկարի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում. Լուսանկար

Թուրքիան «Օսկար» կինոմրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում առաջադրել է թուրք ռեժիսոր Մուրադ Ֆըրաթօղլուի «Հեմմեի մահվան օրերից մեկը» ֆիլմը: 

Կինոնկարի համաշխարհային պրեմիերան եղել է Վենետիկի կինոփառատոնում, որտեղ էլ արժանացել էր «Ժյուրիի հատուկ մրցանակին»: Այն նաև մրցանակակիր է Անկարայի կինոփառատոնում, որտեղ ընտրվել էր որպես լավագույն ֆիլմ:

Նշենք, որ Օսկարի 98-րդ կինոմրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 2026 թվականի մարտի 15-ին, որտեղ յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացնել 1 ֆիլմ։ Վերջնական փուլում սովորաբար հայտնվում է միայն 5 ֆիլմ։

Հավելենք, որ մինչ օրս «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում դեռ ոչ մի թուրքական ֆիլմ չի հայտնվել լավագույն հնգյակում: