16/07/2025

Կարապետյանը սոցիալական պատասխանատվություն է վերցնում իր վրա․ Գևորգյան

Քանդակագործ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսպիսով Կարապետյանը սոցիալական պատասխանատվություն է վերցնում իր վրա և իր ասածի պես սկսում պաշտպանել բանտարկված, մեղադրվող ու կասկածյալ 150 մարդու։ Ենթադրվում էր, որ թիվը աճելու է։

Սա Հայաստանում բացառիկ քայլ է հենց սոցիալական պատասխանատվության մասով ու փակում է սոցիալական արդարություն ասած սուտ թեզը, որը մի քիչ մեծ է Հռոմից ու երբեք նման կշեռք ոչ մի երկրում չի եղել։

(Ժամանակ ունենայի երկար բարակ կգրեի, թե ինչի՞ է անհնար սոցիալական արդարություն ասածը):

Սա ևս համախմբման քայլ է։

Ասել եմ, ասում եմ, ոչ թե ինքն է միանալու որևէ մեկին, այլ բոլորը` իրան։

Իսկ սոցիալական պատասխանատվությունը սոցիալական կամ համայնքային բարիքի հիմքն է»։

Կարապետյանը սոցիալական պատասխանատվություն է վերցնում իր վրա