ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
«The Economist-ը հոդված է տպել հայ-ադրբեջանական «կարգավորման» մասին։ Հոդվածի իմաստն է. Ռուսաստանը դուրս է մղվում Հվ. Կովկասից։
Այստեղ ձևավորվել է տարածաշրջանային գերտերություն՝ Ադրբեջանը, որն էլ ամեն ինչ վերահսկում է։ Հայաստանը վերջապես կհամաձայնի 32 կմ-ց միջանցքին։ Այլ տարբերակ չկա։ Ահա այսպիսի բաներ։
Հասկանալի չէ՝ այդ ե՞րբ 46 կմ-ը դարձավ 32։ Նիկոլական իշխանությունները հազիվ բողոքում են ռուսական լրատվամիջոցներից։ Բա սա՞։ Դե փակեք էջը, դեսպանին կանչեք, բողոքեք։ Սա էլ Արևմուտքը, ԱՄՆ դեսպան Թուրքիայումը, այս ամսագիրը։
Ասում են կարևորը Ռ-նին տշենք։ Բայց քանի որ ռեգիոնում տեր է պետք (Հայաստանն ու Վրաստանը թույլ լինելով միշտ էլ վազելում են Ռ-ն), այդ տերն էլ կա՝ Ադրբեջանը։ Համ էլ ասում են, Իրանից կազատվենք, կվերահսկենք կապը Իրանի հետ։ Թուրքիան էլ թող հիշի, որ միշտ պետք է բարեկամություն անի Ադրբեջանի հետ»:






Բաց մի թողեք
Եկեղեցին՝ ինքնության մարտադաշտում․ Արա Սահակյան
Սամվել Կարապետյանի մասնակցությունը անգնահատելի է, իսկ չաջակցելն իմ անձնական հարցն է․ Հովիկ Աբրահամյան
Անազատության մեջ ավելի ազատ եմ, ազատ եմ ավելի, քան երբևէ. Ռուբեն Մխիթարյան