16/07/2025

Մուշեղ Շուշանյանի համար կրկին ազատազրկում են պահանջում․ Լուսանկար

Հայտնի փաստաբան Մուշեղ Շուշանյանը, որը 2023 թվականից մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու համար, սպասում է Վերաքննիչ դատարանի որոշմանը:

Հրապարակ թերթը գրել է․ Առաջին ատյանի դատարանը Մուշեղ Շուշանյանի համար այս տարվա մարտին 1,5 մլն դրամ տուգանք էր սահմանել, սակայն դատախազությունը գոհ չի մնացել այդ պատժից եւ հայտնի փաստաբանի համար պահանջում է ազատազրկում:

Այս մասին մեզ հայտնեց Մուշեղ Շուշանյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Նա եւս վերաքննիչ բողոք է ներկայացրել: «Դատախազը ռեալ ազատազրկում է պահանջում, մենք` արդարացում»,- ասում է փաստաբանը:

Մուշեղ Շուշանյանը, որը նախկինում ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ուներ, վերջին շրջանում բավականին պասիվ է: Նա անհետացել է հանրային հարթակներից, փակ, մեկուսի կենսակերպ է վարում: Այսպես են ազդում մարդկանց վրա` պետականորեն կազմակերպված ճնշումներ գործադրելով եւ ազատորեն կարծիք արտահայտելու իրավունքը սահմանափակելով:

Հիշեցնենք․ Շուշանյանի մեղքն այն է, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում գրառումներ է արել՝ քաղաքական հայացքներով պայմանավորված: Նա երկար ժամանակ կալանքի տակ էր, ապա կալանքը փոխարինվել էր տնային կալանքով:

«Հրապարակ». Կրկին ազատազրկում են պահանջում Մուշեղ Շուշանյանի համար