2025 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանի արտաքին առևտրի շրջանառությունն աճել է մինչև 11 միլիարդ 933 միլիոն դոլար, ինչը 12.7 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։
Այս տվյալները հայտնել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat), որի համաձայն` արտահանումը կազմել է 3 միլիարդ 234 միլիոն դոլար, ինչը 13.7 տոկոսով ավելի է նախորդ տարվա 6 ամսվա վիճակագրության համեմատ, իսկ ներմուծումն աճել է 12.4 տոկոսով՝ հասնելով 8 միլիարդ 699 միլիոն դոլարի։
2025 թվականի հունվար-հունիս ամիսներին բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 5 միլիարդ 465 միլիոն դոլար, որը կազմում է արտաքին առևտրի շրջանառության 45.8 տոկոսը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ հունիսին արտահանումն աճել է 10.2 տոկոսով՝ հասնելով 639 միլիոն դոլարի, իսկ ներմուծումն աճել է աննշան՝ 0.8 տոկոսով, հասնելով 1 միլիարդ 373 միլիոն դոլարի։
Բաց մի թողեք
Հուլիսի 16-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Մերցը խոստացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ Թրամփի մաքսատուրքերի առթիվ
Թուրքիայում մշակվել է առաջին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը․ Լուսանկար