Հուլիսի 15-ին, ժամը 18:08-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են տապալված ծառերի մասնատման և հեռացման, թուլացած թիթեղի ամրացման աշխատանքներ և կանխել երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգը։
Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 10 արտակարգ դեպք՝ Երևանում՝ 1, Շիրակի մարզում՝ 1, Տավուշի մարզում՝ 4, Լոռու մարզում՝ 4 դեպք։
Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են՝ ցուցաբերելով համապատասխան օգնություն։


Բաց մի թողեք
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա Ջուր»
Արտառոց դեպք՝ Արմավիրում, սկեսրայրը հայտնել է, որ հարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախել
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում, կամրջի տակ առաջացած «մինի լճակը» իսկական պատուհաս էր վարորդների համար․ Լուսանկար