Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ հուլիսի 16-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Արարատում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, ինչպես նաև Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ։
Հուլիսի 18-20-ին՝ կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 15-17-ին առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան ՝ 5-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 16-20-ին՝ 15-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-17-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևանում՝ հուլիսի 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հուլիսի 16-20-ին 15-18 մ/վ արագությամբ։
Բաց մի թողեք
Հիպոխոնդրիա, ինչ է դա, ինչ անել
Լուսինե Թովմասյանը բացահայտել է ապագա բալիկի սեռը
Հուլիսի 16-ի աստղագուշակ․ Սովորեք ուրիշների սխալներից՝ փորձելով չկատարել ձեր սեփականը