Օրը հազար անգամ լսում ու կարդում ենք՝ անհավատալի է, բայց հայ ժողովուրդն էս ամեն ինչի հետ համակերպվել է, հայ ժողովուրդը չի տեսնում մոտեցող նոր աղետը: Ինչ-որ տարօրինակ բան է կատարվում մեր ժողովրդի հետ, այսքանից հետո անգամ «ժողովուրդն» աջակցում է Նիկոլին:
Սուտ է: Սուտ է: Սուտ է: Մեծ սուտ է: Լկտի սուտ է: Անբարոյական սուտ է: Տիեզերական սուտ է:
Ժողովուրդը ամեն ինչ շատ լավ տեսնում է: Ժողովուրդը ոչ մի կերպ չի համակերպվել ոչ կորուստների ու ոչ էլ գալիք աղետի հետ: Ժողովուրդն ատում է Նիկոլին: Ժողովուրդն ուղղակի ճար չունի. բնազդով անգամ զգում է, որ քաղաքական ընդդիմությունն իրեն նորից խաբում է: Դիփ խաբում է:
Ոչ մի ժողովուրդ աշխարհում ինքն իրեն չի ինքնակազմակերպվում: Հակառակն է լինում՝ ընդդիմությունը, քաղաքական ուժերն ու անհատներն են ստանձնում ժողովրդին համախմբելու, նրա զգացմունքները գործողության ու փոփոխության վերածելու առաքելությունը: Միշտ ու ամենուրեք:
Հայաստանում 2020 թ. ի վեր հատկապես եղել է հակառակը՝ ընդդիմադիր շորեր հագած քաղաքական առևտրականները արել են լրիվ հակառակը՝ քամուն են տվել ժողովրդի բնական ըմբոստությունն ու ցասումը, փողոց հանելով ժողովրդին՝ ամեն անգամ նոր հիասթափության են տարել նրան: Իրենց հաջորդական անհաջողությամբ ու կասկածելի վարքով էլ ավելի են սրել ժողովրդի կասկածամտությունն իրենց ու ընդդիմության նկատմամբ:
Ու այս ամենը 2018 թ. համազգային ոգևորությանը հաջորդած տիեզերական հիասթափությունից նակաուտի ենթարկված, 2020 թ. արյունալի պատերազմից հետո հետկոնֆլիկտային դեպրեսիայի մեջ հայտնված նույն ժողովրդին:
Նիկոլը չի հաղթել՝ դուք եք պարտվել: Նիկոլն ուժեղ չէ՝ դուք եք թույլ:
Հանեք արանքից Նիկոլի մեռած ու անփառունակ իշխանությունը սնուցող ընդդիմադիր քաղաքական վաշխառուներին ու առևտրականներին: Հանեք Նիկոլին հանցակից դարձող ընդդիմությանը: Տվեք մեր ժողովրդին ռեալ այլընտրանք ու կամային առաջնորդություն՝ կտեսնեք, թե ինչ է իրականում մտածում ժողովուրդը: 2018 թ. փողոցն ու հրապարակը ձեր աչքին մանկական խաղ ու պար կթվան:
Ձեր ձախողումը ժողովրդի վզին մի փաթաթեք:
Ամոթ չէ. դա Նիկոլին ուղիղ հանցակցություն է:
Սամվել Ֆարմանյան







Բաց մի թողեք
Գևորգ Սրբազանը ստում է, նա ևս կողմ է եղել Տեր Արամի կարգալույծ լինելուն․ Արա Զոհրաբյան
Արշակ Կարապետյանը սկանդալային հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանի մասին, նրան համարել գործակալ
Գերիների հարցի նկատմամբ ինչպես էմոցիոնալ վերաբերմունք կա մեզանում, նույնպիսի վերաբերմունք կա նաև ադրբեջանականում․ Բորիս Նավասարդյան