Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար, Տիգրան Ավինյանի մտերիմ Սուրեն Վարոսյանը, որն առաջ կառավարությունում էր աշխատում, ապա Ավինյանի արարողակարգի պետն էր, իր տեղակալ է նշանակել ՔՊ-ական Գեւորգ Վարոսյանին։
Հրապարակ թերթը գրել է․ Վերջինս, մեր տեղեկություններով, լծվել է աշխատակիցներին հրահանգավորելու գործին եւ Փաշինյանի՝ «Էջմիածնում մեծ հավաք» անելու մասին գրառումից հետո իր մոտ է կանչել բոլոր բաժինների պետերին, հրահանգել՝ իրենց աշխատակիցներին պատրաստ պահել, որ պետք լինելուն պես շտապ «իջնեն» Էջմիածին։
Բաժնի պետերը չեն համաձայնել, ասել են՝ չեն կարող աշխատակիցներին ստիպել` դուրս գալ Եկեղեցու դեմ։
Գեւորգ Վարոսյանը լեզվակռիվ է սկսել նրանց հետ եւ սպառնացել՝ ով չգնա, գործից կազատվի։
Ի դեպ, Գեւորգ Վարոսյանը Նուբարաշենի բանտում է աշխատել` նա «կլորներում» եղել է «կլյուչնիկ»` հսկիչ։
Երեւանի քաղաքապետարանից հարցրինք՝ ե՞րբ է Վարոսյանը նշանակվել փոխթաղապետ, ասացին՝ փետրվարի 5-ին, իսկ պետերին հրահանգելու մասով գրավոր հարցում պահանջեցին։
Վարոսյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։






Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով