Մինչ ընդդիմադիր դաշտում ծանութեթեւ են անում Եկեղեցու դեմ գրոհին հակազդելու հարցը, ավելի ճիշտ` սպասում են Վեհափառի կոչին եւ չեն ուզում ռիսկի գնալ ու պայքարն առաջնորդելու կոչեր հնչեցնել, միայն հարցազրույցներ են տալիս, թե Եկեղեցու դեմ պատերազմը պետության լուծարման է հանգեցնելու, իսկ Փաշինյանը կազմակերպչական աշխատանք է տանում:
Հրապարակ թերթը գրել է․ Նա հաշվում է, որ կան ՔՊ-ականներ, պետական ծառայողներ, զոմբիներ, որոնք իր կոչով կգան Էջմիածին, բայց սրանք բավարար չեն, նախատեսում են ուժայինների մի մասին էլ քաղաքացիական համազգեստով բերել եւ ներգրավել որոշ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ հատկապես Եհովայի վկաներին, որոնք Երեւանում արդեն քանի օր է՝ մեծ կոնգրես են անում, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից ժամանած Եհովայի վկաներ։
Մեր աղբյուրներն ասում են, որ, ի տարբերություն հայաստանյան մեկ այլ կրոնական կազմակերպության՝ «Կյանքի խոսքի», «Եհովայի վկաները» դեմ չեն Եկեղեցու դեմ արշավանքին մասնակցելուն։
Գուցե պատահական չէ, որ հենց այս օրերին են նրանք հավաքվել Հայաստանում։






Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով