Նիկոլ Փաշինյանը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան:
Հրապարակ թերթը գրել է․ Աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ նա ՌԴ Ալթայի Հանրապետությունում կմասնակցի Բնության եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին:
Այլ մանրամասներ չեն հաղորդում, Փաշինյանի՝ Մոսկվա վերջին այցը մայիսի 8-ին էր, որտեղ ներկա գտնվեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Հայ-ռուսական հարաբերությունները տեւական ժամանակ լարված էին, իշխանական թիմում կասկածում են, որ, հավանաբար, կուլիսային քննարկում է լինելու, այսպես կոչված, միջանցքի թեմայով, որի վերահսկողության վերաբերյալ ամերիկյան առաջարկը կողմերը կարծես թե ընդունել են։
Բաց մի թողեք
Հինգ քայլ՝ իշխանությունը պահելու համար
Հիմա որ սկսել են քիչ կրակել, այդ չկրակած ժամանակ մի քիչ շունչ ենք քաշում
Հովիկ Աղազարյանի կաշառքի գործը կուղարկվի դատարան