ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի անձնակազմին է ներկայացրել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանին։
Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար։
Նշենք, որ 2002թ․-ից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Կարո Շահբազյանը։ Օրերս նա հրաժարականի դիմում է ներկայացրել։ Ինչպես տեղեկացանք թատրոնից, դա եղել է Կարո Շահբազյանի որոշումը եւ որեւէ այլ հանգամանքով պայմանավորված չէ, ինչ վերաբերում է տնօրենի նոր ԺՊ-ին, ապա նա թատրոնի կելեկտիվին ներկայացրել է իր ծրագրերը։
Լիլիթ Պետրոսյանը, 1998թ. սեպտեմբերից մինչ 2016թ. աշխատել է Երևանի պետական համալսարանի անգլիական բանասիրության ամբիոնում, որպես անգլերեն լեզվի դասախոս: Լ. Պետրոսյանը արվեստի ոլորտում մասնագիտական գործունեությունը սկսել է 1998 թ.-ին՝ միանալով Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբին որպես հասարակայնության հետ կապերի պատասխանատու: 2001-2003 աշխատել է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն»-ում որպես տնօրենի օգնական և արտաքին կապերի պատասխանատու: Համակարգել և իրականացրել է բազմաթին նախագծեր, այդ թվում սեմինար-վարպետության դասեր։


Բաց մի թողեք
Մեծ հաջողություն Նյուրնբերգում. Էդուարդ Թոփչյանը և Դմիտրի Մասլեևը նվաճեցին Meistersingerhalle-ն․ Լուսանկարներ
Հրանտը
Յուրի Կարաբչիևսկու «Կարոտ առ Հայաստան» վիպակի ստեղծագործական պատմությունից