Երկու օր առաջ մեր տեսախցիկը ֆիքսել էր, որ ՀԷՑ է այցելել ՋԹԲ հոլդինգի սեփականատեր Գրիգոր Տեր- Ղազարյանը և ենթադրել էինք, որ ինչ որ գործարք է նախապատրաստվում` գուցե ՀԷՑ-ի կառավարումն են պատրաստվում հանձնել Հոլդինգին:
Սակայն դրան հաջորդեց Գրիգոր Տեր – Ղազարյանի հերքումը, որ ինքը չի պատրաստվում գնել կամ ստանձնել ՀԷՑ-ի կառավարումը: Այսօր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը տեսանյութ է տեղադրել իր էջում, որտեղ ինքն ու Տեր- Ղազարյանը քայլում են, զրուցում:
Տեղեկացանք, որ Պետրոսյանը մեկնել է Սևան, մասնակցելու Սևան-ստարտափին, որին մասնակցում է նաև Գրիգոր Տեր – Ղազարյանը: Մենք տեղեկացանք նաև, որ նրանք Սևանի ափին մի քանի ժամ առանձնազրույց են ունեցել:
Ապա նկատեցինք, որ նախօրեին տեղադրված հերքման գրառումը հեռացվել է GTB Holdings-ի հիմնադիրի ֆեյսբուքյան էջից: Ըստ ամենայնի, Սևանում նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել:
Բաց մի թողեք
«Ազգային առաջընթաց»-ը ինքնաբացարկ է հայտնել. որ քաղաքական ուժերը կմասնակցեն Վաղարշապատի ընտրություններին
Zhongtong-ը բախվել է կայանված Mercedes Sprinter-ին, վերջինը՝ ծառին և Mazda-ին, Mazda-ն էլ՝ Honda Accord-ին․ Լուսանկար
Որևէ կուսակցության հետ չեմ համագործակցում. Աջեմօղլուն՝ «Մեր ձևով» շարժմանը միանալու մասին