ԱԺ-ում ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանին հեռացրել են ՀԱՀ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում դասախոսություններից։
Ու հիմա ռսալեզ իշխանականները աղմուկ են բարձրացրել, թե էդ ոնց, դուք մեր ․․․՝ իմա պատգամավորին հեռացնեք, բայց ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանին պահեք իբրև դասախոս։
Ամերիկյան համալսարանը մինչ այս պահը չի հրապարակել իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ բազմաթիվ դասախոսներից գոնե մեկի անունը, քանի որ այդպիսիք պարզապես չկան։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է պատգամավոր Թագուհի Ղազարյանը: «Հրապարակային բանավիճելու իմ հրավերին Վահրամ Տեր-Մաթևոսյանը արձագանքել է 168.am կայքին էժանագին մի հոդված պատվիրելով։
Ըստ Սաթիկ Սեյրանյանի կայքի, ես`ՔՊ-ի գորշ կարդինալս, պլանավորված արշավ եմ սկսել Ամերիկյան համալսարանի դեմ։ Անշուշտ, այդ ես եմ սիվիկի պադվալում անձամբ գրել Սամվել Ֆարմանյանի անմակարդակ գրառումը, որպեսզի հանրային զայրույթ առաջացնեմ նրա դեմ։ Հետո էլ AI-ով գեներացրել եմ Ամերիկյան համալսարանի հայտարարությունը այն մասին, որ իրենց մոտ աշխատում են բազմաթիվ ՔՊ-ական դասախոսներ և համալսարանին դրել անհարմար իրավիճակում։ Իսկ սերժական բլոգերների խոսքը կոնտեքստից կտրված է, իրականում նրանք նկատի ունեին մի իրավիճակ, երբ իշխանափոխությունից հետո օրենսդրությունը կփոխեն։
Դոկտոր Տեր-Մաթևոսյան, դուրս եկեք 168 ժամի, Անտիֆեյքի ու մնացած սերժական մեդիաների թիկունքից, և Ձեր դեմքով ներկայացեք, ինչպես Ձեր դեմքով էիք ներկայանում, երբ ինձ բարեկամաբար խորհուրդ էիք տալիս ընտրել ակադեմիական և քաղաքական գործունեության միջև։
Ակամայից հայտնի ֆիլմից այս հատվածը հիշեցինք․
Բաց մի թողեք
Իշխանություններին որ չեն սիրում, կամ ասում են՝ «թուրք», կամ «ռուս»
«Հակոբ Կոջոյան» պետական կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի հարցը կքննվի քաղաքապետարանում․ Լուսանկարներ
Այս ուսումնական տարվանից կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն․ ԿԳՄՍ նախարար