Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով նաև ցունամի է եղել։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսային մասի բոլոր առափնյա տարածքները, մինչև Կալիֆոռնիա, ստացել են մինչև երեք մետր բարձրությամբ ալիքների մասին նախազգուշացում։
Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։
Կամչատկայի երկրամասի առողջապահության նախարար Օլեգ Մելնիկովը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով մի քանի մարդ վնասվածքներ է ստացել։
8.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկուց մոտ 150 կմ հեռավորության վրա, օջախը՝ 17 կմ խորության վրա։
Ցունամիի մասին նախազգուշացում է հայտարարվել Ճապոնիայում, Հավայան կղզիներում, Ալյասկայում և Հյուսիսային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ամբողջ ափի երկայնքով։

Բաց մի թողեք
Ծառայողական սիրավեպը՝ դիվանագիտական սկանդալի պատճառ ՆԱՏՕ-ում
Չկա որեւէ երաշխիք, որ Թրամփ-Նաթանյահու «գժտությունը» իմիտացիա չէ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի՝ Կանադայի դեմ սահմանած մաքսատուրքերը