24/11/2025

«Մոռացիր» և «մի՛ վիրավորվիր, բայց…» արտահայտությունները ողջունելի չեն կոնֆլիկտների ժամանակ

Հոգեբաններ Սանամ Հաֆիզը և Թոմ ՄաքԴոնագը թվարկել են արտահայտություններ, որոնք նյարդայնացնում են մյուս անձին և սրում են կոնֆլիկտը, գրել է «Daily Mirror»-ը:

Ըստ ՄաքԴոնագի՝ վեճի ժամանակ հաղորդակցությունը վատթարանում է այն արտահայտություններով, որոնք սկսվում են «դու միշտ» կամ «դու երբեք» բառերով:

Նա բացատրել է, որ նման ձևակերպումները չափազանցնում են իրականությունը և խրախուսում մյուս անձին փնտրել հակափաստարկներ:

Բացի այդ, վեճի ժամանակ չպետք է խնդրել անձին հանգստանալ: Հոգեբանի խոսքով՝ սա ենթադրում է, որ խնդիրը վեճի պատճառ հանդիսացող իրավիճակում չէ, այլ անձի դրան արձագանքի մեջ:

Հաֆիզը նշել է, որ «մոռացիր» և «մի՛ վիրավորվիր, բայց…» արտահայտությունները նույնպես ունեն թաքնված իմաստ և, հետևաբար, ողջունելի չեն կոնֆլիկտների ժամանակ:

Առաջինը մյուս անձին պատմում է նրա աննշանության մասին, իսկ երկրորդը սովորաբար քողարկում է վիրավորանքները: «Ես պարզապես կատակ էի անում» արտահայտությունը նույնպես հաճախ օգտագործվում է վիրավորական խոսքերը կամ գործողությունները ծածկելու համար:

«Պատասխանատվությունից նման խուսափումը կարող է հանգեցնել վստահության կորստի: Երբեմն ներողությունը բավարար է սխալը ուղղելու համար», – ընդգծել է ՄաքԴոնոուն: