Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ հուլիսի 30-ին Թբիլիսիում տեղի կունենա Թուրքիա-Վրաստան խառը տնտեսական հանձնաժողովի 6-րդ նիստը։
Ուրալօղլուն նշել է, որ հանդիպումը համանախագահելու է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ։
Ըստ թուրք նախարարի՝ հանդիպմանը կքննարկվեն երկու երկրների միջև առևտրի, ներդրումների, անցակետերի, կապալառության, լոգիստիկայի, փոխադրումների, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերող հարցեր:
Նախատեսվում է, որ Ուրալօղլուն կունենա նաև երկկողմ հանդիպումներ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Կվրիվիշվիլիի և ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ։
Օրակարգային հարցերի թվում կլինեն նաև փոխադրումների ազատականացումը, թվայնացումը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի և երկաթուղային ոլորտում «Միջին միջանցք»-ի ընթացիկ զարգացումները։

Բաց մի թողեք
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ
«Ռոսկոմնադզորը» ամբողջությամբ արգելափակել է նաև Facebook-ի, Instagram-ի, «Настоящее время»-ի, DW-ի և BBC-ի կայքերը
Երբ Հայաստանում կակտիվանա YouTube-ի դրամայնացումը․ ԲՏԱ նախարարը ժամկետներ է նշել