Բոլոր նախկին իշխանություններն էլ դատական համակարգը փորձել են ենթարկեցնել իրենց:
Հրապարակ թերթը գրել է․ Եվ դա արել են մեծ եռանդով, աննահանջ, երրորդ իշխանությունը ստրկացնելու երկաթե որոշմամբ, այդ քայլերը ներկայացնելով որպես դատական համակարգի կայացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ջանքեր, չգիտակցելով, որ անկախ ու համարձակ դատավորները նաև իրենց են մի օր պաշտպանելու:
Բոլոր նախկին նախագահներն էլ ձգտել են դատավոր նշանակել հնազանդ իրավաբաններին ու ազատվել անհնազանդներից:
Բայց այն, ինչ 2018-20-ից հետո սկսեցին անել ՔՊ-ական իշխանությունները, այլ կերպ քան համակարգը հողին հավասարեցնելու ծրագիր դժվար է անվանել:
Թվում է` արդարադատության վերջին ոչ բարով նախարարներն ու ԲԴԽ նախագահը մի հանձնարարություն- առաքելություն ունեին` համակարգը «մաքրել» նորմալ, գրագետ, քիչ թե շատ անկախ դատավորներից և հերետիկոսներին ոչնչացնող ինկվիզիտորների կատաղությամբ դրանով էին զբաղված վերջին տարիներին:
Եվ հիմնականում դա նրանց հաջողվեց:
Հիմա հատուկենտ դատավորներ են մնացել հներից, որոնք դեռ ընդունակ են ինքնուրույն որոշումներ կայացնել, և ՔՊ-ական սառանչան որոշել է նրանց էլ ոչնչացնել…
Պարզ է, որ եթե այս իշխանությունը որոշել է 2026-ին վերարտադրվել, եթե բռնապետության ճանապարհին է, եթե նոր «ահաբեկչություններ» են բացահայտվելու, եկեղեցականներ են կալանավորելու, ՔՊ-ին ու նրա առաջնորդին քննադատողներին «ԱԱԾ պադվալներն են լցնելու», ուրեմն այդ մի քանի նորմալ դատավորը ճամփին ընկած քարի նման խանգարելու են Հայաստանն ասպատակող այս զավթիչներին:
Եվ հիմա սրերը առած` ՔՊ-ի հացկատակներով, մանդատի համար հոգի տվող կարիերիստներով, մի երկու կոպեկ փախցնող ստատուսագիրներով, արևմտյան գրանտներից զրկված քարոզիչներով լծվել են այդ սև գործին… Մինչդեռ դատական առողջ, համարձակ համակարգը կարող էր մեր երկիրը երկիր դարձնել, հայրենիքն արոտավայրի հետ շփոթած այս զանգվածը կարող էր պատժվել ու հեռացվել իշխանությունից…






Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով