Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Արժանապատիվ Տ. Վաչագան քահանա Գյուրջյանը, սույն թվականի օգոստոս 1-ից ազատվելով Մայր Աթոռի Դիվանատանը ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում։
Արժանապատիվ Տ. Տիգրան քահանա Բադիրյանը, սույն թվականի օգոստոս 1-ից ազատվելով Կաթողիկոսական գրասենյակում ստանձնած պարտականություններից, ծառայության է նշանակվել Ֆրանսիայի հայոց թեմում։






Բաց մի թողեք
Սուրեն Պապիկյանն ԱԺ է եկել քննարկելու խնդրահարույց նախագիծը
Բաքվում խուճապ է, վիրավորներ կան․ Լուսանկար
Նստացույց է սկսվում՝ դատախազության շենքի դիմաց Լիդյա Մանթաշյանի ազատ արձակման պահանջով