Ադրբեջանի օդային տարածքը տեսականորեն բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, սակայն նրանք այնտեղով չեն անցնում, ArmeniaSputnik–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեից։
ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը, սոցցանցում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե ինչու են ադրբեջանական ինքնաթիռները թռչում Սյունիքով, պնդել է, որ հայկական ինքնաթիռներն էլ թռչում են Ադրբեջանի օդային տարածքով:
«Իսկ ինչո՞ւ չպետք է թռչեն։ Մեզ դրա համար վճարում են: Մեր ինքնաթիռներն էլ թռչում են Ադրբեջանի վրայով։ Ինչքա՞ն կարելի է նման անիմաստ բաների վրա էներգիա ծախսել», – գրել է Թորոսյանը։


Բաց մի թողեք
Կիպրոսը հույս ունի, որ ԵՄ գագաթնաժողովը կարող է անել այն, ինչ ճանապարհորդական գովազդները չեն կարող. վերադարձնել զբոսաշրջիկներին
ՄԷԳ-ի ղեկավարը զգուշացնում է, որ Եվրոպայում «ծանր նեղուցի» պատճառով մնացել է վեց շաբաթվա ռեակտիվ վառելիք
Եվրոպային տնտեսական դժվարություններ են սպասվում․ Քրիստին Լագարդ. Լուսանկար