Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանի գործով ևս մեկ անձ է կալանավորվել։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՔԿ-ից։
«Հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-196-րդ հոդվածով, որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,- ասել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
24News-ի տեղեկությունների համաձայն՝ կալանավորվածը Տաթևիկ Հակոբյանն է, որը մեկ ամիս առաջ հեռացվել էր ՔՊ-ից։ Ըստ տեղեկությունների՝ հեռացման պատճառը ուղիղ կապ ուներ վերջինիս մասնակցությամբ Շենգավիթի ՏԿ-ի նախագահ Տիգրան Մակարյանին ծեծելու միջադեպի հետ։
Ըստ աղբյուրի՝ Տաթևիկ Հակոբյանն է Մակարյանին իր տուն հրավիրել, իբր թե ներկուսակցական հարցեր քննարկելու համար, որտեղ էլ վերջինիս սպասելիս է եղել Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը։ Մկրտչյանը աշխատանքային տարաձայնություններ ուներ Մակարյանի հետ:
Աղմկահարույց միջադեպով պայմանավորված Շենգավիթի նախկին թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը կալանավորվել էր 2 ամսով։ Երկամսյա կալանքի ժամկետը շուտով կավարտվի։


Բաց մի թողեք
Դատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ
Սամվել Կարապետյանը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին
Սպանդանոցային մորթի կեղծ փաստաթղթերով մսամթերք են վաճառել. նախաքննությունն ավարտվել է