Աղավնավանքը Դիլիջան համայնքի փոքր գյուղերից է, բնակեցված է 1990-ական Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցներով։
Աղավնավանքից լրագրողիս հայտնեցին, որ գյուղի վարչական ղեկավար Ալեքսանդր Հարությունյանը, որին Սաշ են կոչում, մշտապես խմած է լինում,ընկնում տհաճ իրավիճակների մեջ, օգոստոսի 1-ին Հաղարծին գյուղի մոտ գտնվող <<Ուռենի>> ռեստորանում նրան ծեծի են ենթարկել։
Աղավնավանքից հայտնեցին, որ վերջին 3 ամսում այրվել է Ալեքսանդր Հարությունյանի խոտի դեզը, նրան պատկանող <<ԿԱՄԱԶ>> և <<ԶԻԼ>> մակնիշի ավտոմեքենաները, Աղավնավանքի հարևան Խաչարձան գյուղում գտնվող Ալեքսանդր Հարությունյանի միահարկ տունը։ Սակայն տան հրդեհը շուտ են նկատել, կանխել են կրակի հետագա տարածումը։
Աղավնավանքից հայտնեցին, որ Ալեքսանդր Հարությունյանին 3 տարի առաջ վարչական ղեկավար է նշանակել Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ով հովանավորում է նրան։ Զանգահարեցի Ալեքսանդր Հարությունյանին(լուսանկարում), հարցրի կատարված դեպքերի մասին։
Նա ասաց, որ ինքը ֆիզիկական կուլտուրայի բուհ է ավարտել, կարատեի սև գետի ունի,ոգելից խմիչքներ ընդհանրապես չի օգտագործում։ 33-ամյա Ա․ Հարությունյանը ժխտեց, որ <<Ուռենի >> ռեստորանում իրեն ծեծի են ենթարկել, ասաց, որ ինքը տարածքից բացակայել է։ Իր խոտի դեզի այրվելու մասին ասաց, որ խոտի 400 հակ է այրվել, հրդեհի պատճառ կարող է լինել, որ ձորում,խոտից ոչ հեռու մնացորդներն այրելու համար կրակ է եղել, կրակն այնտեղից կարող էր անցնել։
Իրեն պատկանող <<ԿԱՄԱԶ>> և <<ԶԻԼ>> ավտոմեքենաների այրվելու մեղավոր համարեց ավտոմեքենայի էլեկտրիկին, ասաց,․ որ կարճ միացում է եղել։ Ա․ Հարությունյանը չկարողացավ հայտնել,թե ինչ է եղել Խաչարձանում իր տան հրդեհի պատճառը։ Աղավնավանքի վարչական ղեկավարը հավելեց, որ ինքն անկուսակցական է:
Տարօրինակ պատմություն է, առանց հիմնավոր պատճառի կատարված, 3 ամսում Աղավնավանքի վարչական ղեկավարի հետ կապված բազում արտակարգ դեպքերն արտառոց են, այդ հրդեհները պատահակա՞ն են, թե՝ միտւմնավո՞ր։
Որ Ալեքսանդր Հարությունյանին վարչական ղեկավար նշանակած, նրա վերադաս, Դիլիջան համայնքի ՔՊ-ական, <<արու>> ղեկավար Դավիթ Սարգսյանը իր պաշտոնին՝ Դիլիջանի համայնքապետի պաշտոնին հարիր չէ, բազում անգամ փաստերով եմ գրել։
Ոսկան Սարգսյան


Բաց մի թողեք
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա Ջուր»
Արտառոց դեպք՝ Արմավիրում, սկեսրայրը հայտնել է, որ հարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախել
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում, կամրջի տակ առաջացած «մինի լճակը» իսկական պատուհաս էր վարորդների համար․ Լուսանկար