15/10/2025

PR ակցիա․ Թրամփը Հայաստան – Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կնքման շեմին է․ Սենատոր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գտնվում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի կնքման շեմին։ Այս մաիսն հայտարարել է ամերիկացի հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը՝ The Wall Street Journal-ի փոխանցմամբ։

Ամերիկացի սենատորը դա համարել է եւս մեկ նշանակալի ձեռքբերում եւ եւս մեկ քայլ դեպի կայունություն, որը կնպաստի ռեգիոնալ եւ գլոբալ խաղաղությանը, կունենա տնտեսական օգուտներ, որոնք կտարածվեն ներգրավված երկրներից այն կողմ։

Սենատոր Դեյնսը ասել է, որ շատ կազմակերպություններ եւ երրորդ երկրներ են փորձել խաղաղություն հաստատել, սակայն դրանք եղել են ոչ էֆեկտիվ ու անհեռատես։

Ամերիկացի սենատորը նաեւ ասել է, որ Բայդենի վարչակազմը այդ առաջնային կարեւորության ռեգիոնին եւ խաղաղության բանակցություններին բավարար ուշադրություն չի հատկացրել։

Դոնալդ Թրամփը Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի կնքման շեմին է․ սենատոր