Թուրքմենստանի Ավազա առողջարանային քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի դեպի ծով ելք չունեցեղ զարգացող երկրիների խորհրդաժողովը, որին մասնակցում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը Անտոնիո Գուտերեշը:
Ըստ տեղեկությունների, խորհրդաժողովին ներկա են ավելի քան երկու տասնյակ պետությունների կամ կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Վահանգն Խաչատուրյանը:
ՄԱԿ-ի խորհրդաժողովի մասնակիցները նախօրեին ժամանել են Թուրքմենբաշի: Բարձրաստիճան հյուրերից Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին անձամբ դիմավորել է Թուրքմենստանի ազգային առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Թուրքմենստան են ժամանել նաև Կենտրոնական Ասիայի մյուս պետությունների առաջնորդները:
Բաքվի մամուլի հաղորդմամբ, ՄԱԿ-ի այդ խորհրդաժողովին Ադրբեջանը կներկայացնի վարչապետ Ալի Ասադովը: Թե ինչո՞ւ Իլհամ Ալիևը չի մասնակցում դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրիների հարցերով Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո անցկացվող խորհրդաժողովին, ադրբեջանական կողմից որևէ մեկնաբանություն չի արվել:
Խորհրդաժողովի պաշտոնական բացմանն ընդառաջ տեղի է ունեցել Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպում: Այդ մասին Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը կարճ տեղեկություն է տարածել. «Միջոցառմանը քննարկվել են տարածաշրջանի երկրների հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները»:
Isarel Hayom պարբերականի տեղեկացվածությամբ, Ադրբեջանը վերջերս Կենտրոնական Ասիայի երկրների հետ քննարկել է «Աբրահամի համաձայնություններին» միանալու հեռանկարը: Նշվում է, որ հիմնական «բանակցություններն ընթացել են Ղազախստանի հետ»: Նախագահ Տոկաևը վերջերս պաշտոնական այցով գտնվել է Անկարայում, իսկ դրան նախորդել է Թուրքմենստանի ազգային առաջնորդ Բերդիմուհամեդովի Ադրբեջան այցը, որի ընթացքում Ալիևը նրան ուղեկցել է օկուպացված Շուշի:
Այս համապատկերին Թուրմենստանում գումարվող միջազգային խորհրդաժողովին Ալիևի բացակայությունը բավական արտառոց է, եթե մանավանդ նկատի ունենանք, որ Տաջիկստանից և Թուրքմենստանից բացի մյուս երեք երկրների հետ Ադրբեջանն ունի ռազմավարական համագործակցության պայմանագիր:
Ալիևի դեմարշը պայմանավորված է աշխարհաքաղաքական հանգամանքներո՞վ: Կենտրոնական Ասիայի երկրներն ապրիլի սկզբին համագործակցության համաձայնագիր են ստորագրել Եվրամիության հետ, որի քաղաքական հիմնակազմիչ դրույթը Կիպրոսի հյուսիսի թուրքական օկուպացիոն վարչախմբի ճանաչումից հրաժարումն է: Ադրբեջանը «ՀԿԹՀ» հետ դե-ֆակտո միջպետական հարաբերություններ ունի:
Հնարավոր է, որ Ալիևը Թուրքմենստան չի մեկնել՝ պաշտոնական Աշգաբադի «դիմանկարը վերադարձնելու» սկզբունքով. օկուպացված Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին Թուրքմենստանը ներկայացված է եղել փոխվարչապետի, իսկ Ղազախստանը՝ վարչապետի մակարդակով:
Արժե նաև հիշեցնել, որ երբ անցյալ տարի Աստանայում անցկացվում էր Կենտրոնական Ասիայի երկրների գագաթաժողով, որի ընթացքում Ղազախստանի նախագահը ներկայացրել է տարածաշրջանի միասնական անվտանգության հայեցակարգը, Բաքուն այդ ձևաչափին միանալու ցանկություն է հայտնել, բայց մնացել անարձագանք:
Ալիևը, հավանաբար, այդ վիրավորանքը չի մարսել: Թուրքմենստանում գումարվող խորհրդաժողովի նկատմամբ ռուսաստանյան մամուլի արձագանքները նկատելիորեն «խանդոտ են», փարձագետները եզրակացնում են, որ Կենտրոնական Ասիայի երկրները կմունիկացիոն այլընտրանքներ են փնտրում:
Ալիևն այդ «հակառուսաստանյան ծրագրավորումներին» անձնապես ներգրավվելո՞ւց է ձեռնպահ մնացել: Ամեն դեպքում նրա կենտրոաասիական դեմարշը միայն խորհրդանշական չէ և, գուցե, պայմանավորված է միջազգային այդ միջոցառման շրջանակներում Հայաստանի ապաշրջափակման հարցի քննարկումների կանխարգելման մտադրությամբ:
Բաց մի թողեք
Վահագն Ալեքսանյանը անօրինական միջոց է նվիրել սեփական կուսակցությանը․ AntiCor
Թաթոյանը Սերժ Սարգսյանի վերաբերյալ հարցերին պատասխանելու փոխարեն նախընտրում է «մինչև վերջ հանվելը»
Մոսկվան գոհ է Երևանի և Անկարայի միջև երկխոսության ակտիվացումից, որը «սկսվել է Ռուսաստանի օգնությամբ»