Ադրբեջանը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի աջակցությամբ, փորձում է գործարկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», հայտարարել է Իրանի խորհրդարանի անդամ Ամիր Մողադամը։
Այս միջանցքի գործարկման հարցը դեռևս որոշված չէ, սակայն ամերիկացիները ուշադիր հետևում են դրան և փորձում են հնարավորինս շուտ իրականացնել այս նախագիծը։
Իրանցի պատգամավորն իր երկրի կառավարությանը կոչ է արել ակտիվ դիվանագիտության միջոցով կանխել Իրանի թշնամիների նպատակների իրականացումը։

Բաց մի թողեք
Գիշերվա ընթացքում ռուսական հրթիռները ցնցեցին Ուկրաինան՝ սպանելով առնվազն 11 մարդու. Լուսանկարներ
Մինչև 2030 թվականը Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը քիչ հավանական է. Լուսանկար
Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է կախվել