12/05/2026

EU – Armenia

Հայաստանին են մոտենում սառը օդային հոսանքներ. ջերմաստիճանը կնվազի, սպասվում են կարճատև տեղումներ. Սուրենյան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսաձևաչափով ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը:

Սուրենյանի փոխանցմամբ՝ Հայաստանին են մոտենում սառը օդային հոսանքներ, ինչով պայմանավորված էլ՝ առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով:

«Ամենաշոգ հատվածներում երեկոյան և գիշերային ժամերին կզգանք զովություն, սպասվում են նաև կարճատև անձրևներ»,- նշել է Սուրենյանը: