Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը մեղավոր ճանաչվեց։
Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ հրապարակել է վճիռը՝ մեղավոր ճանաչելով Ռուբեն Վարդազարյանին և դատապարտելով ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաև 2 տարի ժամկետով վերջինս զրկվել է պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Ըստ մեղադրանքի՝ նա, 2019թ. հուլիսի 19-ից զբաղեցնելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար՝ բարձրաստիճան պաշտոնատար անձ, Սահմանադրությամբ և «Դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ կատարելով, պաշտոնեական դիրքը պաշտոնից բխող հեղինակությունն օգտագործելով, միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը:

Բաց մի թողեք
Գյումրիում վիճաբանություն է տեղի ունեցել մարզաշխարհում հայտնի մի խումբ անձանց միջև
Ձերբակալվել են ԲՀԿ-ի պաստառի ապամոնտաժման համար Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք․ Տեսանյութ
Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև. Լուսանկար