ԱՄՆ գաղտնի ծառայությունը վարձակալել է անշարժ գույք Ալյասկայի Անքորիջ քաղաքում, որտեղ, ենթադրաբար, կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, հաղորդել է «The New York Times»-ը:
«Անքորիջում կարճաժամկետ անշարժ գույք վարձակալող Լարի Դիսբրոուն… ասել է, որ հանդիպման համար գաղտնի ծառայությանը վարձակալության է տվել վեց ննջասենյակով անշարժ գույք», – ասվում է հոդվածում:
Թերթը նշել է, որ հարցում է ուղարկել Սպիտակ տուն՝ երկու համաշխարհային տերությունների առաջնորդների հանդիպման ճշգրիտ վայրի վերաբերյալ, սակայն նրանք չեն հաստատել այն տեղեկությունը, որ այն տեղի է ունենալու Անքորիջում:


Բաց մի թողեք
Ծառայողական սիրավեպը՝ դիվանագիտական սկանդալի պատճառ ՆԱՏՕ-ում
Չկա որեւէ երաշխիք, որ Թրամփ-Նաթանյահու «գժտությունը» իմիտացիա չէ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի՝ Կանադայի դեմ սահմանած մաքսատուրքերը