2025 թվականի սեպտեմբերի 2-ից սկսած ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոններ։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
«B-1, B-2 կամ B1/B2 տեսակի (10 տարի վավերականության ժամկետով) նոր վիզայի համար կարող են հայտ ներկայացնել այն դիմորդները, որոնց նախորդ վիզայի գործողության ժամկետը սպառվել է վերջին 12 ամիսների ընթացքում։
Նախորդ վիզան ստանալու պահին դիմորդը եղել է առնվազն 18 տարեկան։
14 տարեկանից ցածր և 79 տարեկանից բարձր դիմորդները պետք է անձամբ ներկայանան հյուպատոսի հետ հարցազրույցին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
ՔԿ-ն և գործընկերները Ալեքսանդր Կոչուբաեւին ձերբակալելու ձևի ու բովանդակության մասին
Եկեղեցու դեմ արշավի դադարեցման, քաղբանտարկյալների ազատ արձակման համար համախմբման կոչ ենք անում․ ՀԱԿ
Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցն ավարտվեց․ ի՞նչ է հայտնի