ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կինը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, 2024 թվականի սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նույն օրը մահացել էր:
Հրապարակ թերթը գրել է․ Դեպքի վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Ավելի քան 9 ամիս գործով նախաքննություն է ընթացել։ Տեղեկացանք, որ վերջերս գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան։
Քրեական գործը մակագրվել է, ոչ ավել, ոչ պակաս՝ հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանին։ Վերջինս հայտնի է իշխանական կապերով, եւ այսօր բոլոր քաղաքական պատվերները նրան են իջեցնում։
Դատավոր Մելքոնյանի ձեռքով բանտում են հայտնվել բազմաթիվ ընդդիմադիրներ, ամենավերջինը՝ Միքայել եւ Բագրատ սրբազանները։ Ըստ ամենայնի, ՔՊ-ականի կնոջ գործը պատահականությամբ չի հայտնվել նրա մոտ, ելքն էլ կանխատեսելի է՝ Հռիփսիմե Գրիգորյանը ջրից չոր դուրս կգա։
Բաց մի թողեք
Ցավալիորեն՝ սեպտեմբերի 1-ին չենք հանդիպի համալսարանում․․․ Ընկերոջս հիշատակին
Կայանված մեքենաները հանում են՝ ճռիկ-վռիկներ Երևանում․ Տեսանյութ
10 մարզ, 10 հիվանդանոց. ինչու է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները