16/10/2025

Ողբերգական ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. մեքենաներից մեկը կողաշրջվել է. կան զոհ և 3 վիրավոր․ Լուսանկարներ

Օգոստոսի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 07։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 35 կմ հատվածում բախվել են 2 «Օպել» մակնիշի և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնավածքներով տեղափոխվել հիվանդանոց։

297.jpg (131 KB)

Հրշեջ-փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա, որպեսզի վիրավորներին, որոնց մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, դուրս բերեն ավտոմեքենաներից ու մոտեցնեն շտապօգնության ավտոմեքենային։

Հրշեջ-փրկարարները այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնի փականը։

Տարածքը սահմանազատվել է, վթարի փաստով Չարենացավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

298.jpg (109 KB)

Կայքի տեղեկություններով՝ վարորդներից մեկը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայող է, և ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է «Նիսսան»-ի վարորդի կողմից դեպի Երևան ընթանալիս բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին բախվելը և հանդիպակաց երթևեկելի գոտում հայտնվելը:

Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։