18/08/2025

Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը. հրապարակվել են լուսանկարներ

Օգոստոսի 11-ին Բաքվում շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը:

Նրանք բոլորը, ինչպես հայտնի է, անցնում են կեղծ և շինծու մեղադրանքներով, որոնք Բաքվի քրեական օրենսգրքի ամենածանր հոդվածներն են:

370.jpg (122 KB)

Այս դատական նիստում կրկին հարցաքննվել են վկաներ՝ բնիկ ադրբեջանցիներ, որոնք պատմել են Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ իրենց աչքերով և խոսքերով: Դատարան բերված իբրև տուժողները ներկայացրել են տեղեկություններ, որոնցից տասնապատիկ ու անգամ հարյուրապատիկ ավելի կարող է ներկայացնել հայկական կողմը

371.jpg (98 KB)

Դատական նիստին մասնակցել են մեղադրյալները, նրանց պաշտպանները, որոշ «տուժողներ», նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական մեղադրանքը պաշտպանող դատախազները։

Դատական նիստի ընթացքքում մեղադրյալ հայերը պատասխանել են նրանց, թարգմանչի օգնությամբ հակադարձել:

372.jpg (127 KB)

Նիստը, ինչպես միշտ, նախագահել է դատավոր Զեյնալ Աղաևը: Հաջորդ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 14-ին:

373.jpg (183 KB)

2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի ՂուկասյանըԱրայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

374.jpg (103 KB)

Նրանք, ինչպես հայտնի է, մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ինչպես նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման, դրա բռնի պահպանման և Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ բազմաթիվ այլ հանցագործությունների համար:

375.jpg (102 KB)

ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունն առանձնացվել և քննվում է առանձին վարույթով:

 376.jpg (121 KB)

Ադրբեջանի գլխավոր դատախազի որոշմամբ՝ 1987-ի հոկտեմբերից մինչև 2024-ի ապրիլի 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված իբր «հանցագործությունների» առնչությամբ գլխավոր դատախազության և երկրի այլ քննչական մարմինների քննած 1389 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում։

377.jpg (97 KB)

Շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները մեկնարկել են հունվարի 17-ից:

378.jpg (110 KB)379.jpg (102 KB)380.jpg (109 KB)381.jpg (118 KB)382.jpg (95 KB)383.jpg (129 KB)384.jpg (119 KB)385.jpg (150 KB)