Օրեր առաջ հայտարարություն տարածվեց, թե Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են կոռուպցիոն բնույթի հերթական հանցանքը:
Ըստ տեղեկատվության՝ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի նախկին ղեկավարը, խախտելով Հողային օրենսգրքով սահմանված արգելքը, 2021 թվականի սեպտեմբերին ավագանու հաստատմանն է ներկայացրել, և համաձայնություն ստանալով` համայնքի վարչական սահմաններում գտնվող ընդհանուր օգտագործման շուրջ 4,6 հեկտար արոտավայրը աճուրդի միջոցով օտարել է իր մտերիմներից մեկին:
Արոտավայրն օտարվել է 661 հազար դրամով, չնայած, որ դրա շուկայական արժեքը շուրջ 16 միլիոն դրամ էր: Ապօրինության հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով վնաս:
Տեղեկացանք, որ խոսքը մոտ մեկ տարի առաջ Սիսիանի քաղաքապետի պաշտոնը թողած ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանի մասին է, թեպետ Հակոբջանյանն այս պահին որեւէ կարգավիճակ չունի այդ վարույթով, սակայն, ըստ ամենայնի, նրան առաջիկայում մեղադրանք կառաջադրվի։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ փոխանցեցին, որ կա հարուցված քրեական վարույթ, նախաքննությում է ընթանում։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին ՔՊ վարչության նիստում էր որոշվել, որ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը պետք է հրաժարական ներկայացնի։ Քաղաքական իշխանությունը բացահայտել էր, որ ՔՊ-ական քաղաքապետը ընդդիմության հետ ինչ որ կապերի մեջ է եղել, սակայն մեր տեղեկություններով, Հակոբջանյանն ուղղակի չէր կատարել նույն մարզից ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի հանձնարարությունները եւ հայտնվել էր նրա սեւ ցուցակում, որից հետո նախ համայնքապետին փոխեցին, հիմա էլ վարույթ են իրականացնում նրա նկատմամբ։
Բաց մի թողեք
Ոսկորը կմնա Թրամփի կոկորդում՝ ով գիտե ․․․ մոտեցումներում գերիշխում է «գործարարական ջիղը»
Ալիև – Պուտին հակադրությունը պատերազմի չի վերածվի, խաղ է՝ ընդդեմ ․․․
Մելանյա Թրամփի՝ Պուտինին ամուսնու միջոցով ուղարկած «խաղաղության նամակի» տեքստը