ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 5-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարել է 72-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը Ջրաշեն-Երևան երթուղային ավտոբուսից իջնելով նկատել է, որ պայուսակը մոռացել է երթուղայինում։
«Պայուսակում եղել է բջջային հեռախոս, անձնագիր, բնակարանի բանալի և գումար։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ Մալաթիայի համայնքային ոստիկանները պարզել են, որ կատարվել է գողություն։ Կնոջ պայուսակը հափշտակած Վարդենիս քաղաքի 36-ամյա բնակչուհին բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 8-ին ներկայացել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին և խոստովանել արարքը։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

Բաց մի թողեք
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա Ջուր»
Արտառոց դեպք՝ Արմավիրում, սկեսրայրը հայտնել է, որ հարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախել
Արտակարգ իրավիճակ՝ Երևանում, կամրջի տակ առաջացած «մինի լճակը» իսկական պատուհաս էր վարորդների համար․ Լուսանկար