17/08/2025

Հայտնի է DigiTec 2025-ի կոնֆերանսի խոսնակների «առաջին տասնյակը»

Տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջոցառումը «ԴիջիԹեք 2025»-ը, որն այս տարի անցկացվելու է հոկտեմբերի 10-12-ը, առանձնանալու է հայաստանյան և միջազգային «հայթեք» առաջնորդների աննախադեպ ներգրավվածությամբ։

Միջոցառման կազմակերպիչը՝ Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, հրապարակում է բանախոսների «առաջին տասնյակը»։

Րև Լեբարեդյան (Rev Lebaredian) NVIDIA ընկերություն փոխնախագահ (Օմնիվերս և Սիմուլյացիոն տեխնոլոգիաներ), ԱՄՆ

Ջեք Մաքքոլի (Jack McCauley) Oculus ընկերության համահիմնադիր, Բերքլիի համալսարանի պրոֆեսոր, ԱՄՆ

Նուբար Աֆեյան (Noubar Afeyan) Moderna ընկերության համահիմնադիր և նախագահ, Flagship Pioneering ընկերության հիմնադիր, տնօրեն, ԱՄՆ

Լաուրի Անտալաինեն (Lauri Antalainen) հրեշտակ ներդրողների EstBAN ցանցի նախագահ և խորհրդի անդամ, Էստոնիա

Նայլ Տելլոն (Niall Tallon) Imagine Communications Group – ի տնօրեն, Իռլանդիա

Ալեքսանդր Եսայան (Alexadr Yesayan) Firebird.ai և Intent.ai ընկերությունների համահիմնադիր, ԱՏՁՄ նախագահ, Հայաստան

Հովիկ Թորկոմյան (Hovik Torkomyan) 36 Growth Marketing ընկերության հիմնադիր, Նիդերլանդներ

ՐաՖֆի Չաքմաքչյան (Raffi Tchakmakjian) Draft & Goal և Humanize, Inc. ընկերությունների վարչությունների
խորհրդական, Կանադա

Բախրոմ Իբրագիմով (Bakhrom Ibragimov) Molten East -ի ղեկավար, Մեծ Բրիտանիա

Արման Օբոսյան (Arman Obosyan) Skytel ընկերության տնօրեն, Վրաստան

ԴիջիԹեքը, որ այս տարի անցկացվելու է արդեն 20-րդ անգամ, Հայաստանի ամենամասշտաբային իրադարձություններից մեկն է։ Այս տարի ակնկալվում է 30-40 հազար այցելու։ Ինչպես հունվարի 1-ը օրացույցային կամ ֆինանսական տարվա սկիզբն է, սեպտեմբերի 1-ը՝ ուսումնական, այդպես էլ ԴիջիԹեքը տեխնոլոգիական անցող տարվա ամփոփումն է և նորի մեկնարկը տեխնոլոգիական հայության Ամանորը, որը մի քանի օրով իր շուրջն է հավաքում երկրում և երկրից դուրս ապրող և գործող «տեխնոլոգիական հայերին» և նրանց գործընկերներին։ 2025 թվականի ԴիջիԹեքն անցկացվելու է տեխնոլոգիական ցուցահանդեսի, կոնֆերանսի և փառատոնի եռամիասնության գաղափարի ներքո և խոստանում է գերազանցել բոլոր նախորդ ռեկորդները։

Առաջին ԴիջեԹեքն անցկացվել էր 2005 թվականին։ Այն մտահղացրել և իրագործել էր տեխնոլոգիական համայնքի անվերապահ առաջնորդ, Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության երկարամյա տնօրեն լուսահոգի Կարեն Վարդանյանը։

Հայտնի է DigiTec 2025-ի կոնֆերանսի խոսնակների «առաջին տասնյակը»