Արցախի և Արևմտյան Զանգեզուրի շրջաններում երկրաֆիզիկական հետազոտություններ կարվեն՝ բնական հանածոների հայտնաբերման, դրանց վերաբերյալ գնահատականներ տալու համար:
Այս մասին հայտնում է ադրբեջանական Day.az-ը:
Կայքի հաղորդմամբ, բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը ենթակա երկրաֆիզիկական հետախուզության գործակալությունն է զբաղվելու բնական հանածոների ուսումնասիրությամբ: Իրականացվելու են լիտոլոգիական, պետրոգրաֆիկ և հանքաբանական ուսումնասիրություններ, հանքային հետախուզման համար հեռանկարային տարածքների ուսումնասիրության աշխատանքներ և այլն:
Գործակալությունը աշխատանքները գնահատել է 199,7 հազար մանաթ: Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում խոշորագույն գործունեություն իրականացնող ընկերություններին բնությունը աղտոտելու մեջ մեղադրող կեղծ բնասեր ադրբեջանցիները սկսել են լայնածավալ մասշտաբով դատարկել Արցախի բնական ռեսուրսները:
Սրանք այն ադրբեջանցիներն են, որոնց իբրև թե բնապահպան ակտիվիստների ձեռքում աղավնիներ էին խեղդվում և այն «բնապահպան ու բնության մաքրությամբ» անհանգստացած ադրբեջանցիները, որոնք սպանել են Կասպից ծովը և նրանց հասցրած վնասն այլևս անդառնալի է:
Եվս մեկ հետաքրքիր փաստ, զարմանալի պատահականությամբ AzerGold-ը 4,5 անգամ մեծացրել է իր կապիտալը, այն 62 միլիոնից հասցնելով 278,3 միլիոն մանաթի: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Report-ը՝ հղում տալով Ադրբեջանի հարկային գերատեսչությանը:
Հարց է առաջացնում, թե ինչի հաշվին է աճել AzerGold-ի կապիտալը, ու արդյոք պատահական է Արցախում երկաֆիզիոլոգիական հետազոտություններ անցկացնելու մասին հայտարարությունը: Իսկ հիմք ունե՞նք մենք ենթադրելու, որ միգուցե նրանք այդ հետազոտությունների մասին հայտարարում են պոստ-ֆակտում և օկուպացված Արցախի ռեսուրսների թալանն արդեն իսկ սկսված է:
Միգուցե դա է պատճառը, որ Արցախը բնակեցնել Ալիևը չի շտապում, և իրականում Արցախը նրանց անհրաժեշտ էր բնական ռեսուրսները թալանելու և հետագայում այլ ռազմավարական հարցեր լուծելու համար: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մոտակա ժամանակներում պարզ կդառնան:
Բաց մի թողեք
Ալիև – Պուտին հակադրությունը պատերազմի չի վերածվի, խաղ է՝ ընդդեմ ․․․
Մելանյա Թրամփի՝ Պուտինին ամուսնու միջոցով ուղարկած «խաղաղության նամակի» տեքստը
Ինչ պահանջներ է ներկայացրել Պուտինը՝ պատերազմը դադարեցնելու համար