Մինչ Հայաստանը հայտնվել է հերթական սպառնալիքի ու վտանգների առաջ, եւ հայտնի չէ, թե Սյունիքի «Թրամփի երթուղի» անվանումով պատուհասն ինչ նոր աղետների կարող է հանգեցնել, ՔՊ-ական իշխանությունն ու նրա արբանյակներն արդեն իսկ սկսել են 2026-ի հերթական ընտրությունների նախընտրական մեկնարկը:
Հրապարակ թերթը գրել է․ Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրն ասում է, որ Փաշինյանը նոր խորհրդարանում ցանկանում է նոր դեմքերի տեսնել, ազատվել հներից, որոնք վարկաբեկված են, հոգնեցրել են մարդկանց, ասոցացվում են պարտությունների, կորուստների եւ վատ կառավարման հետ:
Դրանք, ամենայն հավանականությամբ, ՔՊ-ի այն քարոզիչները կլինեն, ովքեր Նիկոլ Փաշինյանին ավելի շատ են երկրպագում, արդարացնում ու քծնում, քան որոշ ՔՊ-ականներ, բայց դա անում են ավելի վարպետորեն՝ կիրառելով փիլիսոփայական ու քաղաքագիտական տերմիններ, օգտագործելով իրենց գիտելիքները:
Դրանց շարքը մեծ է` Արեգ Քոչինյան, Լիլիթ Դալլաքյան, Հարություն Մկրտչյան, Դավիթ Ստեփանյան, Արմինե Մարգարյան, Ռոման Բաղդասարյան, Հայկ Հովյան եւ այլն: Այս բոլոր՝ միջին սերնդի ներկայացուցիչները, որոնք, անկախ իրենց կրթությունից, իրենց քաղաքագետ ու վերլուծաբան են կոչում, մեկը՝ շատ ավելի եռանդով, մյուսն ավելի լատենտ ձեւով փաշինյանական իշխանության քարոզն են անում` հույս ունենալով, որ մի օր իրենց կնկատեն, մի տեղ պաշտոն կտան, մի մանդատ կստանան կամ որեւէ կարգավիճակ:
Լրագրող, հեռուստամեկնաբան Նաիրի Հոխիկյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով ՔՊ-ական քարոզիչների ակտիվությանն ու ակնկալիքներին, նկատում է. «Բնականաբար, պետք է լինեն մարդիկ, ովքեր պետք է իրենց վաճառեն: Սա շատ բնական գործընթաց է: Միշտ էլ, ի վերջո, գտնվում են մարդիկ, ովքեր հանուն փողի պատրաստ են ամեն ինչի:
Նրանք ոչ թե իրենց անցած ճանապարհով, անցած կենսափորձով են աչքի ընկնում, այլ, ասենք, մի քանի ամիս հայհոյելով, բամբասելով, զրպարտելով: Դոգի օրինակն ամենացցունն է: Ինչ-որ մի շուն մի քանի ամիս հաչալով, աջ ու ձախ զրպարտելով եւ ստեր տարածելով, ամեն տեսակի սրբապղծությունների դիմեց եւ հասավ նրան, որ նախ դարձավ կենդանի օրինակ, որ հնարավոր է զրո արժեք ունենալով, հայհոյելով ու ստեր տարածելով՝ քաղաքական հայտ ներկայացնել: Այնպես որ, իշխանական քարոզիչները Դոգից շատ չեն տարբերվում:
Ես ունեմ 40 հազար հետեւորդ, ինձ դիտում է ամսական 2 միլիոն մարդ, սակայն ես 2009 թվականից զբաղվում եմ մասնագիտական գործունեությամբ: Իսկ ի՞նչ են անում այն մարդիկ, ովքեր ուզում են արագ լսարան հավաքել: Նրանք անցնում են բոլոր տեսակի արժեքների վրայով: Շատերը հայհոյում են, բամբասում են, անում են բաներ, որոնք բարոյական մարդուն արգելված են:
Նման քայլեր կարող է անել միայն անբարոյական մարդը, ամենավերջին սրիկան ու պիղծը: Ինչպես ցույց է տալիս փորձը` այդպիսի մարդիկ նման են ավազի վրա կառուցված տան: Մեր հասարակությունը սիրում է թեթեւ բաներ: Նկատած կլինեք` մեկը, ով երկու անգամ հայհոյում է, հատկապես կրթական ու գիտակցական ցածր մակարդակ ունեցող մարդկանց մոտ սկսում է ուշադրություն գրավել: Մարդիկ վազելով գնում են էկրանի մոտ, որ տեսնեն` ո՞վ էր հայհոյում, ինչի՞ համար: Հավատացնում եմ, որ նման մարդիկ երկարատեւ կյանք չեն ունենում:
Ստեր տարածող, չարախոսող քարոզիչները նույնպես դասվում են այդ շարքին: Ժամանակին մեկը կար` Ջոնի Բրջոնի, որը, ըստ որոշ տեղեկությունների, Տիգրան Ավինյանի կողմից էր հովանավորվում: Ո՞վ է այսօր նրան հիշում: Ժամանակին բոլորը նրա մասին էին խոսում, նա պարում էր, հիմարություններ էր խոսում: Դրանք կարճաժամկետ միջոցներ են:
Ինչ վերաբերում է ՔՊ-ի քարոզիչներին, ես նրանց չեմ լսում, սակայն ինչո՞վ են տարբերվում նրանք, օրինակ, Արուս Կովկազից՝ ոչ մի տարբերություն ես չեմ տեսնում: Բարոյականությունը միայն սեռական կյանքի մասին չէ, այն բոլոր տեսակի արժեհամակարգերի մասին է: Սրանք մարդիկ են, ովքեր իրենց հացն այդպես են վստակում: Բայց ես այնքան իրենց մասին չեմ մտածում, որքան իրենց թողած հետեւանքների:
Մարդիկ ստանում են պիղծ դեղահաբեր` գերդոզավորված, ամեն օր պղծվում են: Բայց ես չեմ անհանգստանում, որ ինչ-որ դալլաքյաններ ու քոչինյաններ ԱԺ են ցանկանում մտնել: Նայեք ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներին: Ինչո՞վ են առավել այս քոչինյաններից կամ մյուսներից:
Նույնը չե՞ն: Մեկի անունը Վահագն Ալեքսանյան է, մյուսինը` Արեգ Քոչինյան կամ Ռոման Բաղդասարյան` ի՞նչ տարբերություն: Ասենք, ի՞նչ տարբերություն՝ Վահագն Ալեքսանյա՞ն, թե՞ Արեգ Քոչինյան: Վստահ եմ, որ 2026 թվականին ՔՊ-ն ԱԺ-ում փոքրամասնություն է լինելու, սակայն, մեծ հաշվով, ոչ մի տարբերություն չկա, թե որ մի պիղծը կանցնի ԱԺ»:
Բաց մի թողեք
Ցավալիորեն՝ սեպտեմբերի 1-ին չենք հանդիպի համալսարանում․․․ Ընկերոջս հիշատակին
Կայանված մեքենաները հանում են՝ ճռիկ-վռիկներ Երևանում․ Տեսանյութ
10 մարզ, 10 հիվանդանոց. ինչու է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները