Ցյուրիխում բնակվող ադրբեջանցի հայտնի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը հայ-ադրբեջանական, հայ-ամերիկյան և ադրբեջանա-ամերիկյան նախնական պայմանավորվածություններին նվիրված վերլուծական հոդված է հեղինակ և հրապարակել ֆեյսբուքի անձնական էջում:
Այդ ընդարձակ, որոշակի նենգափոխումներով և «քնարական զեղումներով» համեմված, իսկ մի քանի հատվածներում պարզապես ձանձրալի հրապարկման մեջ կա չափազանց կարևոր դիտարկում. նա Սյունիքը և Ադրբեջանը գնահատում է «Հյուսիս-հարավ» և «Միջին միջանցք» միջազգային հաղորդուղիների «հանգուցային կայարան» և, հաշվի առնելով նախնական տեղեկատվությունը, եզրակացնում, որ «հանգուցային կայարանի հայաստանյան հատվածն աշխարհաքաղաքական իմաստով վերցվում է պաշտպանության ներքո, իսկ ադրբեջանականը՝ մնում «անտեր»»:
Ադրբեջանցի մեկնաբանի գնահատմամբ, «հաղորդուղու անվտանգության պահպանումը ոչ մի արժեք չունի, եթե երաշխավորված չէ «հանգուցային կայարանի»՝ Հայաստանի և Ադրբեջանի աշխարհաքաղաքական իմաստով պաշտպանվածությունը»:
Նա ուշադրություն է հրավիրում իրողություն վրա, որ «իրերի ներկայիս դրությամբ Ադրբեջանը Ռուսաստանի և Իրանի համար ոչ բարեկամական երկիր է» և ակնկալում է, որ Միացյալ Նահանգները «հաղորդուղու ադրբեջանական հատվածը չի թողնի անպաշտպան»:
Միրկադիրովը, հղելով Անկարայի իր աղբյուրներին,- նա մոտ մեկ տասնամյակ ապրել և «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան է աշխատել Ստամբուլում,- նշում է, որ Թուրքիան «նկատելիորեն նեղված է, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններից դուրս է մնացել» և կարծում է, որ «Միջին միջանցքի» ադրբեջանական հատվածի և Ադրբեջանի անվտանգությունը «կարող է երաշխավորել Թուրքիան, առանց որի Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատել պարզապես անհնար է»:
Ադրբեջանում թուրքական ռազմաբազա ստեղծելու և միջպետական հարաբերությունները «կոնֆեդերացիա մակարդակի բարձրացնելու» գաղափարներ ադրբեջանական ընդդիմությունը շրջանառում է քառասունչորսօրյա պատերազմից հետո անցած ամբողջ շրջանում:
Ըստ էության, Ադրբեջանում համոզման են եկել, որ «Զանգեզուրը մերն է» նարատիվը միջազգայնորեն ֆիասկոյի է ենթարկվել: Ընդդիմությունը, որին գաղափարապես հարում է սույն վերլուծականի հեղինակ Միրկադիրովը, համոզված է, որ Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ֆորմալ ներկայությունը, թուրք-ադրբեջանական կոնֆեդերացիան «կբավարարեն հանրության ազգային զգացմունքները»:
Խնդիրն Ալիևի ամբիցիոզությունն է: Դրան ներկա փուլում գումարվում է Միացյալ Նահանգների գործոնը, որ բոլոր առումներով ավելի ծանրակշիռ է, քան Հեյդար Ալիևի հնարած «մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսը:
Որ «Միջին միջանցքի» ադրբեջանական հատվածը և Սյունիքի «հանգուցային կայարանը» աշխարհաքաղաքական պաշտպանվածության կարիք ունեն՝ հասկանալի է, և այդ գնահատականն առարկություն չի վերցնում:
Հարցն այն է, թե Միացյալ Նահանգները «կգրավի՞» Ադրբեջանը, Ռուսաստանի կամ Չինաստանի հետ կհասնի «կոնդոմինումային կառավարման» համաձայնության, թե՞ կբավարավի հայ-ամերիկյան կոնսորցիումին այնպիսի աջակցությամբ, որ նշանային կլինի շահագրգիռ բոլոր կողմերի և մրցակիցների համա՞ր:
Տրամաբանությունը հուշում է, որ եթե ԱՄՆ-ի համար «Միջին միջանցքի» անվտանգության թուրքական երաշխիքներն ընդունելի լինեին, ապա Թուրքիան վաշինգտոնյան պայմանավորվածությունների նախապատրստման մասնակից կլիներ:
Բաց մի թողեք
Ոսկորը կմնա Թրամփի կոկորդում՝ ով գիտե ․․․ մոտեցումներում գերիշխում է «գործարարական ջիղը»
Ալիև – Պուտին հակադրությունը պատերազմի չի վերածվի, խաղ է՝ ընդդեմ ․․․
Մելանյա Թրամփի՝ Պուտինին ամուսնու միջոցով ուղարկած «խաղաղության նամակի» տեքստը