Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի՝ խաղողի օրհնությանը նվիրված տոնական արարողություն տեղի կունենա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում։
Վարչական շրջանի աշխատակազմից հայտնում են, որ միջոցառումը կմեկնարկի օգոստոսի 17-ին ժամը ժամը 13:30-ին։
Միջոցառումը կուղեկցվի ազգային երգ ու պարով։ Ավարտին օրհնված խաղող կբաժանեն։
Ըստ Սրբազան Ավանդության՝ Գաբրիել հրեշտակապետը Ս. Կույսին հայտնում է, որ նա երեք օր հետո երկինք պիտի փոխադրվի: Նա կանչում է ազգականներին, քրիստոնյա կանանց, առաքյալներին և հայտնում իր մոտալուտ մահվան մասին։
Մինչ առաքյալները լաց էին լինում, Հովհաննես առաքյալը մի տախտակ տալով Աստվածամորը՝ ասում է. «Տո՛ւր մեզ քո պատկերը»: Սուրբ Մարիամը տախտակը հպում երեսին, թրջում այն իր արտասուքով և վրան պատկերվում է նրա դեմքը, և ապա ավանդում է հոգին:
Ավանդության համաձայն՝ Բարդուղիմեոսն Աստվածածնի նկարը բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչվող վայրում: Առաքյալները Սուրբ Կույսի մարմինն անփոփում են Գեթսեմանիի մի քարայրում: Բարդուղիմեոսը, որ Ս. Աստվածածնի ննջման ժամանակ Երուսաղեմից բացակայում էր:
Վերջին հրաժեշտի խնդրանքով առաքյալները բացում են գերեզմանը և զարմանքով տեսնում, որ Աստվածածնի մարմինն այնտեղ չէ: Սուրբ Կույսի մահանալը «ննջել» բառով ենք արտահայտում ցույց տալու համար նրա՝ երկինք վերափոխվելը:
Հայ Եկեղեցում Ս. Աստվածածնի Վերափոխման տոնի օրը՝ Ս. Պատարագից հետո, կատարվում է խաղողօրհնեքի արարողություն: Պտուղներից ընտրվել է խաղողը, քանի որ Հիսուսն Իրեն նմանեցնում էր խաղողի որթին (Հովհ.15։1):

Բաց մի թողեք
Փետրվարի 13-ի աստղագուշակ․ Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը
«Մեզ ապրեցնողը մեր երեխաներն են». Գոռ Կարապետյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին՝ Մատաղիս-Թալիշ առաջնագիծը պաշտպանելիս. Լուսանկարներ
Փետրվարի 12-ի աստղագուշակ․ Կարելի է հիշել վաղեմի նախասիրությունները