Ղազախստանը որոշել է նավթի արտահանման երթուղին Բաքու-Ջեյհանից տեղափոխել Կասպյան խողովակաշարային կոնսորցիումին:
Այդ մասին հատնում է ղազախստանյան իշխանամերձ tengrinews կայքը: Որոշումը պայմանավորված է նրանով, որ ադրբեջանական Аzeri Ligt մակնիշի անմշակ նավթի աղտոտվածությունը խաթարել է արտահանման միջերկրածովյան համակարգը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռումինիայի, Իտալիայի, Ավստրիայի և Չեխիայի տասնյակ նավթավերամշակման գործարարներ դադարեցրել են Ջեյհան նավահանգստից ադրբեջանական նավթի ներկրումը:
Պատճառն այն է, որ ռումինական խոշորագույն նավթավերամշակման գործարանը դադարեցրել է ադրբեջանական նավթի զտումը՝ դրանում հայտնաբերված քլորիդիների պատճառով:
Ռումինիայի և եվրոպական այլ երկրների կառավարություններ մտահոգված են, որ քլորիդներով թունավորված նավթը նախ քայքայիչ ազդեցություն է թողնում պահեստարանային ենթակառուցվածքներին, ապա վերամշակման դեպքում մթնոլորտ արտանետում թունավոր նյութեր՝ հարուցելով բնապահպանական լուրջ խնդիրներ:
Չնայած Բաքու-Ջեյհան նավթատարի օպերատոր BP-ն հավաստիացնում է, որ խափանումները վերացված են, իսկ պատճառներն ուսումնասիրվում են, Ղազախստանի ընդունած որոշումը վկայում է, որ խողովակաշարը լրջորեն վնասվել է:
Ուշագրավ է, որ Ղազախստանի նախագահի վերջերս Թուրքիա այցի օրակարգային հարցերից մեկն էլ Բաքու-Ջեյհան երթուղով ղազախստանյան նավթի արտահանման ծավալների մեծացման շուրջ բանակցությունն է եղել: Ղազախստանը ձգտում է հաղթահարել Ռուսաստանից կախվածությունը:
Հուլիսի վերջին Ղազախստանը դադարեցրել է Բաքվից Ջեյհան նավթի արտահանումը: Ըստ տեղեկությունների՝ նման որոշում ընդունել է նաև Թուրքմենստանը:
Այս խնդիրը տնտեսականից ավելի քաղաքական նշանակություն ունի, կապված է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետ: Ոչ ոք, իհարկե, չի կարող վստահաբար պնդել, որ Բաքու-Ջեյհան խողովակաշարը վնասել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, բայց որևէ մեկը բացատրություն չի գտնում, թե Բաքվից մինչև Ջեյհան ձգվող խողովակաշարի ո՞ր հատվածում է տեղի ունեցել քլորիդների «ներարկում»:
Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը լիովին ձեռնտու է Ռուսաստանին, որի հարավով է անցնում Կասպյան խողովակաշարը՝ հասնելով Նովոռոսիյսկ: Տրանզիտային մուտքերից զատ այն Ռուսաստանի համար Ղազախստանի նկատմամբ ազդեցության հնարավորություն է:
Ըստ երևույթին, իրավիճակի հետ է նաև կապված տեղեկությունը, որ նախապատրսաստվում է Իլհամ Ալիևի պետական այցը Ղազախստան: Ալիևին և Տոկաևին կհաջողվի՞ հաղթահարել Պուտինի «խեղդոցները»:
Բաց մի թողեք
Ոսկորը կմնա Թրամփի կոկորդում՝ ով գիտե ․․․ մոտեցումներում գերիշխում է «գործարարական ջիղը»
Ալիև – Պուտին հակադրությունը պատերազմի չի վերածվի, խաղ է՝ ընդդեմ ․․․
Մելանյա Թրամփի՝ Պուտինին ամուսնու միջոցով ուղարկած «խաղաղության նամակի» տեքստը