Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ կմեկնի Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու։
«Նախագահ Զելենսկու խնդրանքով վաղը ես կմիանամ Սպիտակ տանը նախագահ Թրամփի և այլ եվրոպացի առաջնորդների հետ հանդիպմանը», – X սոցիալական ցանցում գրել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Դեռևս չի հայտարարվել, թե որ այլ եվրոպացի առաջնորդներն են մասնակցելու հանդիպմանը։
Ավելի վաղ Bild թերթը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ Էմանուել Մակրոնը, Ֆրիդրիխ Մերցը և Քեյր Սթարմերը ցանկանում են կիրակի օրը որոշել, թե իրենցից ով կուղեկցի Զելենսկիին ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ։
Իր հերթին, Politico-ն հնարավոր թեկնածուների շարքում նշել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին։
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, եվրոպացի առաջնորդները վախենում են այն սկանդալի կրկնողությունից, որը տեղի ունեցավ Զելենսկու՝ այս տարվա փետրվարին ԱՄՆ կատարած այցի ժամանակ։
Բաց մի թողեք
ԵՄ-ն կոշտ միջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ
Խաղաղության համաձայնագիր կնքելու համար յուրաքանչյուր կողմ պետք է ինչ-որ բան ստանա և ինչ-որ բան զիջի․ Ռուբիո
Իրանն ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին. Բաղաեի