ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է.
«ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։
Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։
Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել ԿԿՀ-ն։ Իսկ դրանց հետ ասոցացված քաղաքական, հոգեւոր եւ բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը եւ այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իմ կամքը անսասան են, որովհետեւ դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական, հոգեւոր անվտանգության համար։ Իսկ հոգեւոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ։
Քաղաքական եւ պետական նորոգման համատեքստում կարեւոր է հանդուրժողականությունը եւ հարգանքը պետական, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ինչը եւ այսպիսով դրսեւորում եմ»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սաղմոս է հրապարակել.
«5 Մեղքերս քեզ ցոյց կը տամ,
եւ անօրէնութիւնս չեմ ծածկի քեզնից:
Ասացի, թէ կը խոստովանեմ մեղքերն իմ,
եւ դու թողութիւն կը տաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտութեանը:
Սաղմոս 31. 5»։
Բաց մի թողեք
«Բոլորիցդ ներողություն եմ խնդրում»․ ԿԿՀ-ն վարքագծի կանոնների խախտում է արձանագրել Փաշինյանի խոսքում
Սա կյանքի, խաղաղության ցնծություն է, որ տեղի է ունենում Հայաստանում. Նիկոլ Փաշինյան
Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ առաջխաղացման մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ