17/08/2025

Տարօրինակ արարածներ են հայտնվել աշխարհում, մարդ ափսոսում ա, որ մարդ ա․ Վիոլետ Գրիգորյան

Տարօրինակ արարածներ են հայտնվել աշխարհում, մարդ ափսոսում ա, որ մարդ ա ((

Ընդամենը մի տասնքանի տարի առաջ, երբ Ֆոն Տրիերը Կաննի փառատոնում ասեց, որ Հիտլերին տեսնում ա բունկերում նստած, փորձում հասկանալ նրան, լավ տղա չէր, բայց․․․ մեծ սկանդալ եղավ, պերսոնա նոն գրատա և այլն, մինչդեռ արվեստագետը կարող է ամենաբացասական կերպարն ստեղծելիս ձգտել հասկանալ նրան ներսից, հո չիգանկա չի ստեղծում, պիտի բազմաչափ լինի կերպարը։

Իսկ էսօր երիտասարդ եզը կարա տեսախցիկի առաջ հպարտ հայտարարի, որ ինքը ֆաշիստ ա, կողքի ջահելներն էլ դեռ ծափ տան։ Ահավոր ա (((

Մյուս երիտասարդը Ամերիկայում ապրող իրանցի ա, որ զրուցավարի հարցին, թե չի՞ կարեկցում Գազայում սպանված երեխաներին, որ բժիշկների հազար ու մի վկայություններով գնդակահարված են սնայպերով ուղիղ գլուխներին կրակած փամփուշտներով, ոչ մի կերպ չի պատասխանում, չի կարեկցում, լեզուն չի ֆռռում՝ ասի՝ լավ, մեղք էին, կրկնում ա իսրայելական քարոզչությունը, ասում ա՝ պաղեստինցիների ուղեղները լվացած ա, դատապարտում ա․․․ Իրանին։ Վերջում զրուցավարն ասում ա՝ դու էնքան մոլուցքով ես գրգռված Իրանի դեմ, որ նույնիսկ աջակցում ես երեխաների սպանությանը (((

Ահա, թե ինչ արարածներ են հայտնվել (( Դե եղել են, բայց շատացել են ու մեծ համարձակություն ձեռք բերել իրանց մղձավանջային զառանցանքները հպարտ ու բարձրաձայն արտահայտելու։
Հայաստանում էլ կան տենց արարածներ, օրինակ, որ ամեն կերպ աջակցում էին իշխանությանը, որ հոգևորականների ա ձերբակալել ու կալանավորել, ասում էին՝ բա պետության դեմ ահաբեկություն էին կազմակերպում։

Իսկ հետո, երբ պարզվեց՝ սաղ սուտ էր, փոխարեն ներողություն խնդրեն, ինչը ակնկալում էր իրենց նման մի երիտասարդ, և ինչը արեցին իրենց նման որոշ այլ երիտասարդներ, սրանք շարունակեցին զառանցել, թե բա՝ էս ինչ մտածողություն ա, ասում են՝ դասալիքներին գյուլլել։

Այսինքն՝ արդեն ազատ մտածելու, ինչ-որ սրճարանում, գրասենյակում անձնական զրույցի ժամանակ էլ արտահայտվելու իրավունք չեն վերապահում էս երկրի քաղաքացիներին։
Հրանտի կերպարը “Խումհարում” միլիոնչիկների՝ նորածին գառ ուտելու մասին ասում ա՝ դե թող մի քիչ էլ առաջ գնան, սաղմն ուտեն։ Հիմա սրանցն ա՝ մի քիչ էլ առաջ գնացեք, մտեք մարդկանց գլուխների մեջ ու էնտեղ փակեք իրանց ուզածը մտածելու հնարավորությունը։

Պետության ահաբեկությունը քաղաքացիների հանդեպ չեն տեսնում, պետական մարմինների՝ կեղծիքներով մի մարդու հրաման կատարելը չեն նկատում կամ գոհ են դրանից, մի մարդու անցանկալիներին կալանավորելու համար հատուկ մոնտաժած գործեր սարքելով չեն մտահոգվում, քաղաքացիների միտքն ու խոսքն են ուզում բանտարկել։

Բա որ մի քիչ ավելի իշխանություն ունենան, ինչե՞ր են անելու։ Բա գիտեք Պոլ Պոտ ու Պինոչետ ո՞նց են հայտնվում՝ էսպիսիների ուսերի վրա։

Բա Հիտլերն ու Ստալինն էլ են նման ուսերի վրա բարձրացել, ու եթե ԴԵՌ Հիտելր ու Ստալին չկա, չի նշանակում, որ աջակից ուսերի առկայությունը պակաս վախենալու ա։
Քոմենթվ կդնեմ ասածս նյութը․ ֆաշիստը մոտ 25-րդ րոպեում ա հայտնվում, իսկ իրանցին՝ մոտ 1։20-ից ոնց որ։

Վիոլետ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը