ԽՈՅ
Գործերից ուզածի նման արագ գլուխ հանել ամեն անգամ չի ստացվի: Օրվա առաջին կեսին հնարավոր են ձգձգումներ, անհաջող զուգադիպություններ, ցավալի պատահարներ: Ծագած բոլոր դժվարությունները հաղթահարելի կլինեն, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ: Այնպես որ՝ մի հուսահատվեք ու շարունակեք քայլել դեպի նպատակը: Դուք անպայման կհասնեք նրան:
Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի բարդ իրավիճակներից գլուխ հանելու համար: Շատ բան կպարզվի: Դուք հստակ տեղեկատվություն կստանաք այն մասին, ինչի մասին նախկինում միայն կռահել կարող էիք:
ՑՈՒԼ
Աշխատեք չկորցնել հանգստությունը՝ անկախ նրանից, թե ինչպես կդասավորվի օրը: Այն հազիվ թե հասարակ լինի, բայց եթե դուք ձեզ ճիշտ պահեք, շատ բանի կկարողանաք հասնել: Հույս դրեք ձեր փորձի վրա. հենց այն կօգնի լուծել բարդ առաջադրանքները, հարցերին էլ ճիշտ պատասխաններ ստանալ:
Հավանական են հաճելի հանդիպումներ, ծանոթություններ, որոնց համար ուրախ կլինեք: Մարդկանց մոտեցում գտնելն այնքան էլ դժվար չի լինի, դուք շատերին կես խոսքից կհասկանաք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Չի հիասթափեցնի ո՛չ ընկերական հանդիպումը, ո՛չ ռոմանտիկ ժամադրությունը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Հրաշալի, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Այսօր դուք հնարամիտ կլինեք, պիտանի գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք անհապաղ կյանքի կոչել: Ընկերները և պարզապես ծանոթները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները: Երբեմն նրանց շնորհիվ դուք արագ գլուխ կհանեք բարդ խնդիրներից:
Օրը հարմար է պիտանի իրեր գնելու համար: Դուք անսխալ կընտրեք այն, ինչը երկար կծառայի: Երեկոն կուրախացնի հաճելի լուրերով: Միաժամանակ իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց վերջին շրջանում կարոտում էիք:
ԽԵՑԳԵՏԻՆ
Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը հետաքրքիր ու բարենպաստ կլինի: Այն հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար: Դուք արագ կհասկանաք՝ ինչպես է պետք գործել նպատակին հասնելու համար: Բացի այդ, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ձեզ ամեն ինչ սովորեցնել:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Կհաջողվի առանց շտապելու ավարտել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել: Շատ Խեցգետիններ շատ ավելի լավ արդյունքների կհասնեն, քան իրենք ու շրջապատողներն էին սպասում: Հնարավորություն կունենաք մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերն ու պայմանավորվել ընդհանուր ծրագրերի շուրջ:
ԱՌՅՈՒԾ
Օրն առանց տարաձայնությունների ու վեճերի չի անցնի: Սակայն դրանք հաճախ շատ օգտակար կլինեն, կօգնեն գլուխ հանել բարդ իրավիճակից, մի քանի հնարավոր լուծումներից լավագույնը ընտրել: Դուք ուշադիր կլսեք ուրիշներին, նրանք էլ՝ ձեզ: Արդյունքում երկխոսությունը կառուցողական կստացվի, իսկ հարաբերություններն էլ դեպի լավը կփոխվեն:
Դժվար կլինի գայթակղություններին դիմակայելը: Այսօր դուք սովորականից շատ հակված կլինեք թեթևամտության: Աշխատեք պահել տված բոլոր խոստումները, չհիասթափեցնել մարդկանց, որոնք հույս են դրել ձեզ վրա:
ԿՈՒՅՍ
Դուք հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները, հատկապես՝ ուրիշների վրա ազդելու տեսանկյունից: Բայց շրջապատողները հաճախ առաջին տեղում սեփական հետաքրքրությունները կդնեն, այլ ոչ թե ձերը: Հիշեք այս մասին և կխուսափեք հիասթափություններից: Ինչ էլ որ ստանձնեք, աշխատեք սկսածն ավարտին հասցնել: Կես ճանապարհին թողած գործին արագ վերադառնալ չի ստացվի:
Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Ձեզ կես խոսքից կհասկանան, կաջակցեն ու կուրախացնեն: Հավանական են հաճելի անակնկալներ և ուշադրության նշաններ: Ռոմանտիկ ժամադրությունը սպասվածից լավ կանցնի:
ԿՇԵՌՔ
Հրաշալի օր է գործնական բանակցությունների համար: Եվ ոչ միայն. օրը նաև անձնական բնույթի կարևոր հարցերը քննարկելու համար է հարմար: Դուք համոզիչ փաստարկներ կբերեք, նույնիսկ բարդ բաներն այնպես կբացատրեք, որ բոլորին հասկանալի կդառնան: Շրջապատողները, որոնք նախկինում կասկածում էին ձեզ գիտելիքներին ու տաղանդներին, կհավատան դրանց:
Դուք հեշտությամբ գլուխ կհանեք առօրյա գործերից, բայց նոր գործերում էլ անհաղթահարելի դժվարություններ չեն առաջանա: Դուք արագ կսովորեք ուրիշներից, ցանկացած հնարավորության դեպքում կօգտվեք ուրիշի փորձից սեփական սխալներից խուսափելու համար:
ԿԱՐԻՃ
Անհանգստանալու կարիք չկա: Սա այն հաջող օրերից մեկն է, երբ շատ բան լավ կստացվի, հաջողության հասնելու համար էլ մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Աշխատանքը ձեռքից կգա, բարդ հարցերի լուծումը ինքն իրեն կգտնվի, և եթե օգնության կարիք ունենաք, այն անմիջապես ինչ-որ մեկը կառաջարկի:
Օրը բարենպաստ կլինի սիրահարված Կարիճների համար. նրանց անմոռանալի պահեր են սպասվում: Դուք կաշխատեք ուրախացնել սիրելիին, նա նույնպես նման հնարավորությունը բաց չի թողնի: Անցյալում կմնան տարաձայնություններն ու վեճերը, որոնց փոխարինելու կգան ներդաշնակությունն ու փոխհասկացողությունը:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Հեշտ չի լինելու, բայց դուք անպայման կհասնեք դրված նպատակներին: Ձեր հաստատակամության առաջ բոլոր խոչընդոտները կնահանջեն, թշնամիները կհասկանան, որ ձեր ճանապարհին կանգնելը պարզապես վտանգավոր է: Հնարավոր են զարմանալի իրադարձություններ, տարօրինակ պատահարներ: Դրանք կխախտեն ձեր ծրագրերը: Բայց շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի:
Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները: Ընկերների հետ ուրախ կլինի, հարազատների հետ՝ թեթև ու հարմարավետ, իսկ սիրելիի հետ ընդհանրապես ձեզ հրաշալի կզգաք: Երեկոն կուրախացնի ընտանեկան գործերի հետ կապված լավ նորություններով:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Դուք էներգիայով լի ու վճռական կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք նպատակին հասնելու համար: Բայց ձեզ հատուկ շրջահայացությունն էլ ձեզ չի դավաճանի: Այդ իսկ պատճառով դուք ռիսկի չեք դիմի այնտեղ, որտեղ հնարավոր է խուսափել դրանից, խաղասեղանին շատ բան չեք դնի, բայց և չեք հրաժարվի համարձակ փորձարկումներից, եթե դրանք կօգնեն հասնել նպատակին:
Ընկերների հետ շփումները կոգեշնչեն: Դուք նրանց աջակցությունն ամեն հարցում կզգաք, կիմանաք, որ դժվարությունների հետ մենակ չեք մնա, հաղթանակների բերկրանքն էլ կկարողանաք կիսել ինչ-որ մեկի հետ: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի այն մարդուց ստացած լուրով, որի ճակատագրի համար անհանգստանում էիք:
ՋՐՀՈՍ
Օրը լրիվ անամպ ու հասարակ չի լինի, բայց հաջողության հասնելու շանս անպայման կընձեռվի: Համարձակ նոր բան ստանձնեք: Դուք արագ գլուխ կհանեք, թե ինչպես կարելի է հասնել նպատակին, և շուտով ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, կհաջողվի չծրագրված, բայց շատ հաճելի գնումներ անել:
Հավանական են տարաձայնություններ աշխատավայրում, տանն էլ դրանք չեն բացառվում: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, դուք կպահպանեք հումորի զգացումն ու կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու ձևը:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեզ շատ պետք կգան դիվանագիտությունն ու տակտը: Շրջապատողների հետ տարաձայնությունների առիթներ շատ կլինեն, բայց չեք ուզենա ոչ ոքի հետ վիճել: Նույնիսկ բարդ զրույցները կկարողանաք կառուցողական ու խաղաղ անցկացնել, փոխհամաձայնության հասնել: Խաղաղասիրությունն ու բարյացակամությունը ձեզ առավել գրավիչ կդարձնեն: Ինչ-որ մեկը կուզենա ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ, ընկերանալ:
Մի շտապեք աշխատանքի ու գումարի հետ կապված որոշումների հարցում: Հավանական են անսովոր առաջարկներ: Պատասխան տալուց առաջ արժե դրանց մասին ինչպես հարկն է մտածել:
Բաց մի թողեք
Տարօրինակ արարածներ են հայտնվել աշխարհում, մարդ ափսոսում ա, որ մարդ ա․ Վիոլետ Գրիգորյան
Անառակ ու լիրբ կանանց մեղքի, շնության ծնունդներ, որ պղծեցին ու պղծում են հայոց աշխարհը. Արտաշես սարկավագ
Մտորումներ Սյունիքում Անդրանիկ Զորավարի կիսանդրու բացման առիթով. Լուսանկարներ