Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Կրեմլի պահանջները՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։
«Reuters» գործակալությունը հրապարակել է Պուտինի՝ Ուկրաինային ուղղված պահանջների ցանկը։ Աղբյուրների համաձայն՝ նրա պահանջները վերաբերում են տարածքներին, պատժամիջոցներին և ռուսաց լեզվին Ուկրաինայում։
Պուտինի հիմնական պահանջներն են՝
Ուկրաինան պետք է դուրս բերի զորքերը Դոնեցկից և Լուգանսկից։
Զինադադար չի նախատեսվում մինչև լիարժեք համաձայնագրի ստորագրումը։
Մոսկվան կվերադարձնի Խարկովի և Սումիի մարզերից փոքր տարածքներ։
Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցությունից, բայց կստանա «անվտանգության երաշխիքներ» դաշինքից դուրս։
Ղրիմը կճանաչվի որպես ռուսական։
Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների մի մասը պետք է վերացվի։
Ռուսաց լեզուն և Ռուս ուղղափառ եկեղեցին կստանան պաշտոնական կարգավիճակ Ուկրաինայում։
Բաց մի թողեք
Չեխիան Ուկրաինային մոտ 800 մլն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել
Մեհթիևը դատարանում խոսի՞. Ադրբեջանում սրան դատելը ստվերում է Հեյդար Ալիևին
Ռուսաստանին կվտարե՞ն Մերձավոր Արևելքից