18/08/2025

Նախարարությունը իր կոմֆորտի համար կործանում է մարզային առողջապահությունը, ԲԿ-ները կփակվեն

«Առողջության իրավունք» ՀԿ հիմնադիր Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մարզային առողջապահական համակարգի տապալման հերթական փուլը կամ օպտիմալացում կոմֆորտի համար․

ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառում է նախագիծ, որով Առողջապահության նախարարության ենթակայության մարզային առողջապահական կազմակերպություններն օպտիմալացվում են, ամեն մարզում լինելու է 1 բժշկական կենտրոն։

Հիմնավորվում է՝ «Արդյունավետ կառավարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել յուրաքանչյուր մարզում գործող ընկերությունները, բացառությամբ հոգեկան առողջության պահպանման կազմակերպությունների, միաձուլման ձևով վերակազմակերպել` արդյունքում ստեղծելով նոր մեկ առողջապահական կազմակերպություն»:

Միաժամանակ, նախագծով նախատեսվում է մարզում գործող թվով 3 ծննդատների` «Մարտունու ծննդատուն», «Աբովյանի ծննդատուն» և «Արթիկի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների, բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, ինչպես նաև նշված ընկերությունները ևս միաձուլման ձևով վերակազմակերպել` ներառելով նոր ստեղծվող ընկերության կազմում:
Արդյունքում ունենալու են

1․«Արագածոտնի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն»

2․«Արմավիր մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն»

3․«Արարատի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն»

4․«Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն»

5․«Լոռու մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».

6․«Տավուշի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».

7․«Կոտայքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».

8․«Սյունիքի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».

9․«Շիրակի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն».

10․«Վայոց ձորի մարզի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն»:

Այսինքն նախարարությունը իր կոմֆորտի համար կործանում է մարզային առողջապահությունը․

Սիրելի մարզպետներ, շարունակեք լուռ հետևել ․․․․․

Սիրելի ԲԿ-ների տնօրեններ՝ լա՞վ եք

Հ․Գ․ Անահիտ Ավանեսյան, կեցցե»։

ԲԿ-ների տնօրեններ՝ լա՞վ եք․ մարզային առողջապահական կազմակերպություններն օպտիմալացվում են